Այսօր՝ հունվարի 23-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, անդրադառնալով Միքայել Մելքումյանի ելույթին, ասաց. «Այդ կոչը չի կարող լինել միակողմանի: Ես մեկ տարի է՝ սպասում եմ, որ իմ ընդդիմադիր գործընկերներից մեկը գա և ասի՝ ե՞րբ է կրթության ռազմավարությունը բերվելու խորհրդարան: Այդ կոչը ես էլ ուղղում եմ ընդդիմությանը՝ եկեք միասին այդ քաղաքական բովանդակությունը ապահովենք»:
Դիմելով ընդդիմության որոշ պատգամավորների՝ նա ասաց. «Ես ձեր հրապարակային առողջ քննադատության կարիքը ունեմ»:
Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ երբ ընդդիմադիր գործիչը կիսագողական տոնով խոսում է ԱԺ նախագահի հետ, դա խոսում է այդ գործչի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում: