Այսօր՝ հունվարի 23-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը, արձագանքելով ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի ելույթին, ասաց. «Նախաձեռնող պետք է լինի իշխանությունը, իսկ ընդդիմությունը միշտ պատասխանողի դերում է: Եվ եթե ընդդիմությունը այդպես է արձագանքում ձեր քայլերին, դա նրանից է, որ դուք վարվում եք ոչ այնպես, ինչպես պետք է վարվի արդար, ժողովրդավարական համակարգը»:
Նրա խոսքով՝ իշխանությունը մերժել է ընդդիմության նախաձեռնություններից մեկը՝ ստեղծել քննիչ հանձնաժողով, և մերժել է ստեղծելուց հետո, ընդդիմությունը ստիպված է լինում բարձրացնել ձայնը. «Ընդդիմության գործողությունները ձեր վարքագծի արձագանքն են»:
Մանրամասները՝ տեսանյութում: