Thursday, 18 04 2024
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա

Երևանի առանցքային ազդակն ուժային կենտրոններին

Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը անդրադառնալով Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի հայկական հիշատակումներին ի պատասխան Ադրբեջանի նյարդային արձագանքի վերաբերյալ հարցին, խոսել է 30 տարի առաջ տեղի ունեցած վայրագությունների, դրանց առնչութամբ Բաքվի ներկայիս դիրքորոշումների մասին և այդ համատեքստում արել հույժ կարևոր արձանագրում:

Հայաստանի ԱԳՆ խոսնակը ազդարարել է, որ այդ ամենը վկայում է հայ ժողովրդի որևէ հատվածի անվտանգության որևէ հատված Ադրբեջանի իշխանությանը թողնելու անթույլատրելիության ու անհնարինության մասին: Նա միաժամանակ հայտարարել է, որ դա ևս մեկ անգամ վկայում է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում որևէ պարագայում, և Արցախի ժողովուրդը չի կարող մնալ առանց անվտանգության համար անհրաժեշտ գծերի: Երևանից հնչող հայտարարությունը կարևոր է անշուշտ ոչ միայն, և թերևս ոչ այնքան Արցախի հարցի առնչությամբ ներքին շահարկումների կանխարգելման և արգելակման իմաստով, որոնք ծավալվում են քարոզչական դաշտում Հայաստանի նոր իշխանության դեմ:

Մեծ հաշվով, այդ արշավի արհեստական և մանիպուլյացիոն բնույթը ակնառու է վաղուց: Երևանի հայտարարությունն էական է ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների և ռեգիոնալ անվտանգության միջավայրում տեղի ունեցող էական փոփոխությունների գործընթացի ֆոնին, որոնց աշխույժ ալիքով սկսվել է 2020 թվականը Բաղդադում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո:

Միաժամանակ, նաև Ադրբեջանում մեկնարկած խորհրդարանի ընտրության գործընթացի, նախընտրական արշավի համատեքստում Արցախի հարցում և հայկական հաղթանակով ձևավորված անվտանգության միջավայրի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումների և պատասխանատվության հստակեցումն ու հավաստիացումը ստանում է կարևոր նշանակություն:

Լինելով ռեգիոնալ անվտանգության համակարգի առանցքը, Արցախի հարցը միաժամանակ թիկունքային էական նշանակություն ունի եվրասիա-մերձավորարևելյան տիրույթում գտնվող կոնֆլիկտային մի շարք գոտիների հետ հարաբերակցության իմաստով: Իսկ հաշվի առնելով այն, որ այդ գոտիներում խաչվում են ուժային ռեգիոնալ և համաշխարհային կենտրոնների բազմաբնույթ շահեր, Երևանի պատասխանատվությունը և այդ առնչությամբ հավաստիացումը ստանում է էական նշանակություն՝ որևէ կենտրոնի համար թիկունքում անակնկալի բացառման իմաստով, ինչը Հայաստանի և Արցախի անվտանգության համար ունի կարևոր նշանակություն այլ հարցերում այդ կենտրոնների հետ աշխատանքի համար, հաշվի առնելով նրանց իրարամերժ դիրքորոշումներն ու սառը կամ երբեմն նույնիսկ տաք դիմակայության հանգամանքները:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում