Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ

Հիմա է պետք ճիշտ վարվել ու հասկանալ՝ ինչ մթնոլորտ էր ձևավորվել «ինքնասպան» լինող մարդկանց շուրջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը։

– Պարոն Սարգսյան, Դուք անդրադարձել էիք ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին և նշել, որ պատասխանատվության մի մասն էլ Սերժ Սարգսյանինն է, որ վերջինիս նշանակել է այդ պաշտոնում նման երիտասարդ տարիքում։ Ի՞նչ նկատի ունեիք, կմանրամասնեք։

Ես չեմ նշել, որ պատասխանատվությունն իրենն է, բայց ինձ համար զարմանալի էր, որ երիտասարդին՝ չանցած համապատասխան աստիճաններով, նշանակեց այդպիսի կառույցի ղեկավար։ Միայն գիտելիքները բավարար չէին, նրան պետք էր տիրապետել այդ ամբողջ համակարգի նուրբ գործողություններին ու նպատակներին։ Ես չունեմ որևէ ինֆորմացիա, թե նա ինչպես է այնտեղ աշխատել, չեմ կարող գնահատել նրա աշխատանքը այդ տարիներին, շատ հնարավոր է՝ արել է այնպես, ինչպես պահանջում է օրենքը։ Բայց հիմա՝ այսօր ես դա հիշատակեցի հետևյալ կոնտեքստում. եթե նա պատրաստ լիներ այդպիսի գործունեություն իրականացնել, նրա նյարդերը ամուր լինեին, թրծված լիներ, հոգեբանորեն պինդ լիներ՝ մենք այսպիսի իրավիճակ չէինք տեսնի։

Մյուս կողմից էլ՝ ինքս ինձ պետք է հերքեմ այն առումով, որ Հայկ Հարությունյանն էլ հակառակը՝ շատ ավելի պատրաստված, թրծված էր, կամքի տեր էր։ Ի՞նչ մթնոլորտ է ձևավորվել նրանց շուրջ, որ դրդել է այսպիսի քայլի։ Առավել ևս՝ ես գիտեմ Կուտոյանների ընտանիքը, դժվար է պատկերացնել, որ նա կուզենար հեռանալ կյանքից հենց այնպես, առանց որևէ դրդապատճառի։ Մենք պետք է հասկանանք, թե նրանց շուրջ ինչ մթնոլորտ է եղել, կապ չունի՝ նախկինում ճիշտ են վարվել, թե սխալ։ Հիմա է պետք ճիշտ վարվել, հիմա է պետք այնպես անել, որ ոհմակները չհարձակվեն մեկ մարդու վրա, երբ նա թիրախ է դառնում, կամ քսի են տալիս նրա վրա։

– Բայց Կուտոյանը թիրախ չէր, նույնիսկ ներկա իշխանություններն են ակնածանքով խոսում իր մասին։

– Ես համաձայն եմ։ Դրա համար նշում եմ՝ պետք է հասկանալ՝ ինչն է նրա շուրջ այսպիսի մթնոլորտ ձևավորել։ Պետք է սպասել, տեսնել՝ քննությունն ինչպես է ավարտվելու ու ինչ արդյունք է տալու։ Պատկերացնել, որ մարդը, որը սովորում է Քեմբրիջում… ի դեպ, սա էլ է խնդիր․ նա, ով պետական գաղտնիքների է տիրապետում՝ միաժամանակ երկրից չպետք է բացակայի։ Մեր թշնամիները կային՝ թուրքեր, ադրբեջանցիներ, ովքեր նրանից ինչ-որ բան կուզենային կորզել։ Դա էլ է տարբերակ։ Գուցե այստեղ են ճնշել։ Իմ ասածի իմաստը հետևյալն էր՝ չի կարելի մարդուն, որը չունի համապատասխան նախապատրաստվածություն, միանգամից այնպիսի պատասխանատու գործի դնել, որն իր համար նորություն է ու այդ ոլորտում չի պատկերացնում՝ ինչ պետք է անի։

– Սա նաև խոսում է այն մասին, որ Կուտոյանը շատ վստահելի մարդ է եղել Սերժ Սարգսյանի համար։

– Հավանաբար։ Իսկապես Կուտոյանը շատ կրթված, պատրաստի ու գրագետ մասնագետ էր իր ոլորտում։

– Այսինքն՝ որոշակիորեն հարված էր նաև Սերժ Սարգսյանին։

– Իհարկե, ես համոզված եմ, որ մարդկային տեսանկյունից, իհարկե, նա շատ լուրջ կորուստ է ունեցել։ Մարդը վստահել է այդ երիտասարդին։ Իհարկե, Սերժ Սարգսյանը շատ լուրջ զգացմունքներ ուներ այս դեպքի հետ կապված։

– Իսկ ընդհանրապես ստեղված իրավիճակի պատճառը ո՞րն է մենք անընդհատ նման միջադեպերի ականատես ենք լինում, բայց թվում էր, թե տեղի ունեցած փոփոխություններից հետո այլ ուղղությամբ պետք է շարժվեինք, ու նման բաները անցյալում մնային։

Եթե այդ շրջանակից մի փոքր դուրս գանք, պետք է ասեմ, օրինակ, խորհրդարանի բացարձակ մեծամասնության պահվածքը։ Ես մի քանի օր է՝ դեժավյու ապրեցի։ Կարծես նստած էինք նույն խորհրդարանում, ու հանրապետականները մեր դեմ էին հանդես գալիս։ Հենց որ մենք քննադատորեն վերաբերում էինք իշխանության քաղաքականությանը, մի ամբողջ խումբ մեզ պատասխանում էր։ Ոնց որ կազմակերպված, մեկը մյուսի հետևից վեր կենային ու խոսեին։ Մեկ հոգի կարող էր գնահատական տալ, վերջանար գնար։

Այս մթնոլորտն է պատճառը, ֆեյքերը, որոնք հայհոյում են։ Սա պետք է կասեցվի հենց իշխանության գլխին կանգնած մարդու՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նրան են լսում մարդիկ, նրա խոսքն է արժևորված։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում