Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամ Անդրե Սփայթ-Մկրտչյանը հաջող է հանդես գալիս Ֆրանսիայում:
Ֆրանսիայի բասկետբոլի առաջնության երկրորդ դիվիզիոնի 19-րդ տուրում Մկրտչյանի «Ռուան» ակումբը մրցեց «Ադա Բլուա» թիմի հետ և գերազանցեց 85:83 հաշվով: Սփայթը խաղադաշտում անցկացրեց 26 րոպե, վաստակեց 33 միավոր, 2 անգամ օղակից անդրադարձող գնդակին:
Սփայթ-Մկրտչյանը ֆրանսիական թիմ է տեղափոխվել 2019 թվականի հուլիսին: Բասկետբոլիստն ավելի վաղ հանդես էր գալիս Ֆինլանդիայում, ինչպես նաև թուրքական «Ստամբուլ ԲԲ» ակումբում: Անդրե Սփայթ-Մկրտչյանի մայր հայ է: Բասկետբոլիստը Հայաստանի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող: