ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ միշտ պատրաստ է ցուցմունք տալ Կոնգրեսում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործընթացի շրջանակում: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը հղումով:
«Եթե օրենքով պահանջվի, որ ես ցուցմունք տամ, ապա ես ուրախ կլինեմ դա անել»,- ասել է պետքարտուղարը՝ պատասխանելով համապատասխան հարցին Ջամայկայի վարչապետ Էնդրյու Հոուլնեսի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ ԱՄՆ Սենատը հաստատել էր բանաձևը, որը Կոնգրեսի վերին պալատին թույլ էր տալիս իմպիչմենթի գործընթացն անցկացնել արագացված կարգով: