Friday, 19 04 2024
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել

«Գագիկ Խաչատրյանին շատ ավելի լուրջ մեղադրանքներ պետք է առաջադրել՝ ընդհուպ պետական դավաճանության»

Գերագույն խորհրդի պատգամավոր, գործարար Մեխակ Գաբրիելյանը հեղափոխությունից հետո դիմել էր իրավապահ մարմիններին՝ ընդդեմ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի։

Ըստ Գաբրիելյանի՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից 2011-2013 թվականների ընթացքում «Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերության նկատմամբ իրականացվել են ապօրինի հետապնդումներ: Մասնավորապես, ըստ Գաբրիելյանի` Գագիկ Խաչատրյանի կողմից ընկերության նկատմամբ, առանց բավարար հիմքերի, հարուցվել է վարչական վարույթ և նշանակվել է 550 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով տուգանք, այնուհետև արգելափակվել են ընկերության ներմուծումներն ու արտահանումները: Ապօրինի գործողությունների արդյունքում, Գաբրիելյանի խոսքերով, «Գոլդեն Ֆիլդ» ընկերությանը պատճառվել է շուրջ 64 միլիոն ԱՄՆ դոլար գումարի գույքային վնաս:

«Գոլդեն Ֆիլդ» ընկերությունը 2009 թվականից զբաղվել է արդյունաբերական գործունեությամբ՝ արտադրելով ավտոմեքենայի բնական գազի բարձր ճնշման բալոններ։ Գաբրիելյանի խոսքերով՝ ընկերությունը կարճ ժամանակում մեծ հաջողությունների է հասնում։ Արտադրանքը արտահանվում էր Պարսկաստան, Պակիստան, ապա նաև Ռուսաստան, Ուկրաինա և ԱՊՀ այլ երկրներ։ «Բայց այդ ժամանակ այնպիսի համակարգ էր ստեղծված, որ որոշ անձանց տեսադաշտից չէր կարող վրիպել ստեղծվող, հաջողությունների հասնող լավ ընկերությունը։ Այդ ժամանակ ինձ հասնում էին տեղեկություններ, որ որոշ անձինք գործում են տնտեսվարող սուբյեկտների դեմ։ Քանի որ դա իր բնագավառն էր, Գագիկ Խաչատրյանը ամեն օր դիտարկում էր մաքսային ամփոփագրերը՝ ներմուծում, արտահանում և տեսնում էր, թե որ ընկերությունը մեծ ցուցանիշներ ունի։ Ցավոք, այդ ժամանակահատվածում մեր ընկերությունը ևս ընկավ նրա այդ ցուցակում, և սկսվեցին անհիմն ստուգումներ, ու այդպիսի մի անհիմն պատրվակով ընկերությանը տուգանեցին 550 միլիոն դրամով, ապա արգելանք դրեցին ընկերության գործունեության վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ավելի վաղ պատմել էր Գաբրիելյանը։ Դրանից հետո սկսվել էր բողոքարկում, դատական քաշքշուկներ, դիմում-բողոքներ տարբեր գերատեսչությունների ղեկավարներին, նամակ է ուղղվել այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանն, որում ներկայացվել է Գագիկ Խաչատրյանի կողմից իրականացվող ապօրինությունները, սակայն ոչ մի արձագանք ու ոչ մի ընթացք։ «Ինձ սպառնացին ու ասացին, որ այնպիսի վիճակ են ստեղծելու, որ քո ընկերությունը չկարողանա աշխատել, ու այդպես էլ արեցին։ Հերթական խմբաքանակը ստանալիս չմաքսազերծեցին ապրանքը՝ արգելափակելով ընկերության գործունեությունը։ Պատկերացնում եք՝ ինչպիսի սխեմա էր գործում, ամբողջ երկրում ապօրինությունները կառավարվում էին մեկ կետից։ Գագիկ Խաչատրյանը կառավարման համակարգի հիմնական օղակն էր, որին տրված էր ցանկացած ապօրինություն անելու և պատասխանատվություն չկրելու ազատություն։ Ստեղծված էր վաշխառուական տնտեսական համակարգ, որը սարսափելի երևույթ է պետության համար, դա ժողովրդին քերթելու համակարգ էր»,- ասաց Գաբրիելյանը՝ հավելելով, որ հույս ուներ, որ իր դիմումը կբավարարվեր, պատշաճ քննություն կիրականացվեր, սակայն 2018 թվականի հունիսից, երբ հարուցվեց քրեական գործը, առ այսօր որևէ նորություն, տեղաշարժ չկա գործով։ «2018թ. հունիսին դիմել եմ իրավապահ մարմիններին, որի հիման վրա Ազգային անվտանգության ծառայությունում 2018թ. օգոստոսին հարուցվեց քրեական գործ, ցավոք սրտի, գործը դեռևս քննության փուլում է: Դժվարանում եմ ճշգրիտ պատասխանել հարցին, թե որն է ձգձգման պատճառը, կարծում եմ՝ քննչական մարմնի գերծանրաբեռնվածությունը նույնպես դեր ունի ձգձգման գործընթացում, սակայն նաև ակնհայտ է, որ նախկին գողապետական իշխանության շոշափուկները դեռևս կենսունակ են և կարողանում են լուրջ խոչընդոտներ հարուցել մեր պետության բոլոր ոլորտներում, այդ թվում նաև իրավապահ համակարգում»,- ասաց Գաբրիելյանը։

Մեր դիտարկմանը՝ Գագիկ Խաչատրյանը ներկայումս այլ քրեական գործերի շրջանակներում կալանավորված է և գտնվում է ԱԱԾ մեկուսարանում, ինչպե՞ս կարող է խոչընդոտել քննչական գործընթացին, գործարարը պատասխանեց. «Ճիշտ եք, տեսականորեն խոչընդոտ հեղափոխության հաղթանակից հետո չկա, սակայն չպետք է մոռանանք, որ վարչապետը որդեգրեց և Հայաստանում կիրառում է քրիստոնեական մոտեցում, այսինքն՝ նույնիսկ թշնամուդ հետ վարվիր ոչ թշնամաբար, առավել ևս, որ այս պարագայում թշնամին մեր ազգակիցն է: Ես Գագիկ Խաչատրյանին և ոչ միայն նրան, այլև բոլոր նրանց, ովքեր շուրջ 20 տարի լլկում էին մեր ժողովրդին, ստորացնում, նվաստացնում, կողոպտում, երկրում ստեղծում այնպիսի սոցիալտնտեսական և բարոյահոգեբանական պայմաններ, որ ժողովրդի համար անհնար լինի գոյատևելը՝ ապրելը, որի հետևանքով Հայաստանը ոչ միայն տնտեսության ոլորտում առաջընթաց չապրեց, այլև ահռելի թվով մարդիկ լքեցին իրենց հայրենիքը, և կյանքի բոլոր ոլորտներում ստեղծվեց անտանելի վիճակ, և դրա արդյունքում ձևավորվեց մի համակարգ, որին շատ դիպուկ բնորոշում է տվել պրոֆեսոր Շիրինյանը՝ գողապետություն»։

Դիտարկմանը, այնուամենայնիվ, արդեն հեղափոխությունից անցել է գրեթե երկու տարի և տարօրինակ չէ, որ դեռևս չի ավարտվել գործով քննությունը, չկա ոչ մի արդյունք, Գաբրիելյանը պատասխանեց. «Իհարկե, տարօրինակ է, բայց երբ սկսում ես երևույթներին խոր նայել, տեսնում ես, թե ինչ ավերածություններ է կատարել գողապետական իշխանությունը մեր երկրում: Նախկին պետական պաշտոնյաների մեծ մասը դեռևս աշխատում են պետական համակարգում և նրանց մեծ մասի մոտ ոչինչ չի փոխվել, այո, այժմ երևի կաշառք չեն վերցնում, բայց և արդյունավետ աշխատանք էլ չեն կատարում: Ստացվում է՝ հին գողապետական համակարգի պաշտոնյա և նոր պահանջներ, մեկմեկու հետ անհամատեղելի: Կամ պետք է ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որ նրանց միջի կարող ուժերն արդյունավետ աշխատեն, կամ էլ պետք է հրաժարվել նրանց ծառայությունից և կառավարման համակարգում ընդգրկել, կրթված, բանիմաց և հայրենասեր երիտասարդների, որոնք անմնացորդ կնվիրվեն մեր երկրի արդիականացման գործին՝ համահունչ վարչապետի դրած պահանջներին: Գրեթե ամեն օր վարչապետը նոր հարցեր է առաջադրում, կատարողները քիչ են, խանգարողները շատ»։ Գործարարը նաև հավելեց, որ իր գործով ձգձգումը նաև շատ բացասական հետևանքներ թողեց, քանի որ իր հայտարարություն տալու սկզբնական փուլում Գագիկ Խաչատրյանից տուժած շատ մարդիկ ոգևորված էին և սպասում էին, թե գործը ինչ ընթացք կընդունի, որ իրենք էլ դիմեն, սակայն գործի ձգձգումը շատերին հիասթափեցրեց։ «Եթե դրան էլ ավելացնենք նախկին գողապետության առաջնորդների մերթընդմերթ տարածող լուրերերը, որ շուտով իրենք նորից իշխանության են գալու և ինչպես նաև 5-րդ շարասյան քայքայիչ գործունեությունը, ապա գործարար մարդկանց մոտեցումը՝ անվստահության տարրը, նույնպես հասկանալի է: Բայց ենթադրում եմ, որ գործը մոտենում է ավարտին և համոզված եմ, որ Գ. Խաչատրյանին կառաջադրվի մեղադրանք, և նա կփոխհատուցի ինձ պատճառած վնասի դիմաց: Չնայած, որ նրան կարելի է շատ ավելի լուրջ մեղադրանքներ առաջադրել՝ ընդհուպ պետական դավաճանության, քանի որ նրա և նրա ղեկավարների գործունեության արդյունքում է, որ Հայաստանը ոչ միայն տնտեսապես չի զարգացել, այլև բարոյական անկում է ապրել, սերունդներ են խեղվել, նրանց մեծ մասը դաստիարակվել է գողապետության սկզբունքով՝ կողոպտել սեփական ժողովրդին, կողոպտածը տանել Հայաստանից, խլել ուրիշից, հալալ քրտինքով չվաստակել, չսովորել, հանուն փող ունենալու՝ ցանկացած ստոր եղանակի դիմել և այլն, կարելի է մի մեծ շարք արատներ թվարկել: Ահա այն ողբալի մտածելակերպը, որ պատել է մեր ժողովրդի զգալի մասին և դեռևս շարունակվում է նույնիսկ երեխաների մոտ, այդ է պատճառը, որ վարչապետը պարբերաբար հիշեցնում է այս արատների մասին, առաջ քաշում այն հիմնովին արմատախիլ անելու ճանապարհները, բայց, ցավոք սրտի, նրա թիմակիցները նրա պես խոր չեն ըմբռնում և այն առաջնային դարձնում իրենց գործունեության մեջ»,- ասաց Գաբրիելյանը՝ հավելելով. «Գ. Խաչատրյանը կատարել է սարսափելի հանցագործություն՝ ունեզրկել է ինձ, և ոչ միայն ինձ, այլ հարյուրավոր մարդկանց և տնտեսավորողների՝ չարաշահելով պաշտոնեական դիրքը, մեծ վնաս է հասցրել մեր պետությանը՝ սնանկացրել է գիտաարդյունաբերական ընկերություն, որի արտադրանքը մեծ պահանջարկ ուներ, նա արգելափակելով ընկերության գործունեությունը, թշնամի պետությունների ջրաղացին ջուր է լցրել, և այսքանից հետո դեռ տարակուսում եք, որ նա չի պատժվելու և հասցրած վնասի համար չի փոխհատուցելու: Մի կասկածեք, նա և՛ պատժվելու է, և՛ վնասը ամբողջովին վերադարձնելու է: Չնայած իմ ցանկությունն է, որ այդ ամբողջը դիտարկվի որպես պետության դեմ գործած հանցանք, և այդ տեսանկյունից նա դատապարտվի, որպեսզի հետագայում պաշտոնյաների համար դաս լինի,որ պետության դեմ գործած հանցագործությունը երբեք չի ներվելու և մոռացվելու, դա երբեք վաղեմության ժամկետը չի կորցնելու»։

Մեխակ Գաբրիելյանը, հաշվի առնելով հայաստանյան ներկայիս դատական համակարգը, ամեն դեպքում լիահույս է, որ գործը կհասնի դատարան, իսկ եթե ներպետական ատյաններում էլ հաջողություն չունենա, ապա դիմելու է Եվրոպական դատարան. «Աստված ինձ համբերություն տվել է: Վստահեցնում եմ, որ եթե Հայաստանում այս գործն արդար արդյունք չստացավ, ապա դիմելու եմ Եվրոպական դատարան, որտեղ գիտեք՝ ինչպիսի վերաբերմունք կա սեփականության իրավունքի նկատմամբ, և շատ ավելի մեծ պահանջներ կներկայացնեմ, իսկ եվրոպական կառույցները սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններին էլ ավելի ցավագին լուծումներ են տալիս: Չնայած, կարծում եմ՝ ճիշտ կլիներ, եթե ստեղծվեր արտակարգ լիազորություններով օժտված տրիբունալ, որը քններ այդ 20 տարիներին գողապետության պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձանց՝ նախագահներ, նախարարներ, դատախազներ, դատավորներ, զինվորական պաշտոնյաներ, քրեաօլիգարխիկ համակարգի այլ կարկառուն ներկայացուցիչների կատարած հանցագործությունները, նաև որակավորում տար, դրանք սոսկ միայն հանցագործությո՞ւն են եղել, թե՞ նաև թշնամական գործողություններ են եղել՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Այդպիսով, նման մոտեցման դեպքում, մեկընդմիշտ կփակվեր մեր նորագույն պատմության այս ողբերգական էջը, և ժողովուրդը կսկսեր կերտել իր նոր պատմությունը՝ 4-րդ հանրապետության առաջընթացը՝ մաքուր էջից»,- եզրափակեց Մեխակ Գաբրիելյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում