Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը

ԱԺ-ում ունենք ոչ թե գաղափարական, այլ գողական ընդդիմություն. իշխանությունը մտածելու բան ունի. Զուրաբյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

– Հարգելի՛ Զուրաբյան, ՀԱԿ-ն օրերս հայտարարություն է տարածել՝ առաջարկելով վերադառնալ կիսանախագահական մոդելին. ինչո՞ւ եք հիշել այդ մոդելի մասին հենց այս շրջանում:

– Նախ՝ մենք երբեք չենք մոռացել այդ մոդելի մասին: Հայտարարություն ենք արել շատ պարզ պատճառով: Նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին կառավարության, Նիկոլ Փաշինյանի կողմից որոշում է ընդունվել այն մասին, որ մոտ մեկ ամսվա ընթացքում պետք է ստեղծվի սահմանադրական հանձնաժողով, որը պետք է մշակի սահմանադրական փոփոխությունները՝ կառավարության որոշմամբ ընդունված 2019-23թթ. դատական և իրավական ռեֆորմների ռազմավարությանը համապատասխան: Երբ կարդում ես այդ ռազմավարությունը, տեսնում ես, որ այնտեղ ինչ ասես կա, բայց չկա կառավարման մոդելին վերաբերող հարցը:

– Իսկ ինչո՞ւ պետք է լիներ:

– Շատ պարզ պատճառով: 2015թ. ի՞նչ արեց Սերժ Սարգսյանը, որն էլ նաև բերեց «Մերժի՛ր Սերժին» շարժման ծավալմանը և ի վերջո հեղափոխության. նա, փաստորեն, կեղծելով հանրաքվեն, կեղծելով կես միլիոն ձայն, խորհրդարանական կառավարման մոդելը փաթաթեց մեր ժողովրդի վզին՝ հակառակ նրա կամքին: Դրանով նա մեկ նպատակ էր հետապնդում՝ վերացնել այն սահմանադրական արգելքը, որը թույլ չէր տալիս Հայաստանի ղեկավար լինել 2 ժամկետից՝ 10 տարուց ավելի: Եվ եղավ հեղափոխություն:

– Նույնը կարող եք ասել երկրորդ նախագահի կապակցությամբ, որը նույնպես փոխեց Սահմանադրությունը…

– Ճիշտ եք: Մենք խոսում ենք կառավարման մոդելի մասին. կիսանախագահական մոդելը գիտության մեջ հայտնի է որպես նախագահական-խորհրդարանական մոդել, որի հիմնական իմաստն այն է, որ նախագահը և խորհրդարանը համագործակցելով ստեղծում են կառավարությունը: Այդ մոդելը հայ ժողովրդի կողմից ընդունվել է 1991թ. օգոստոսի 1-ին: Մենք ժառանգել էինք Խորհրդային Միությունից խորհրդարանական կառավարման համակարգը, որը ֆորմալ էր… Այդ ժամանակ մեր նորանկախ պետականության առաջին ակտերից մեկը եղել է կիսանախագահական կառավարման համակարգին անցումը: Դրա համար նախագահի պաշտոն ստանձնելու մասին օրենք ընդունվեց, և Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահ ընտրվեց լեգիտիմագույն ընտրություններով: Կիսանախագահական կառավարման մոդելը 91թ. լեգիտիմորեն է ընդունվել, իսկ 2015թ. ժողովուրդը չի ընդունել խորհրդարանական կառավարման մոդելը, այլ մերժել է. հայ ժողովրդի կամքը բռնաբարվել է 2015թ. դեկտեմբերի 6-ի չարաբաստիկ հանրաքվեով, և հենց բռնաբարության հետևանքն էր նաև այն ապստամբությունը, որը բերեց Ս. Սարգսյանի հրաժարականին և թավշյա հեղափոխությանը: Եվ հիմա որևէ մեկի մտքով չի՞ անցել, որ այժմ կա կառավարման մոդել, որը չի ընդունվել ժողովրդի կողմից. այս հարցը պետք է այսպես մնա՞, հայ ժողովուրդն ի՞նքը չպետք է որոշի՝ ինչ կառավարման մոդելով ապրել:

– Հիմա ինչո՞վ է խանգարում խորհրդարանական մոդելը պետություն կառուցելուն:

– Հաջող դեմոկրատիաներն այն դեմոկրատիաներն են, որոնք մեկ անգամ ընդունում են կառավարման մոդել, դրանից հետո խաղի կանոնները երբեք չեն փոխվում, և ստեղծվում է իրավիճակ, որ ոչ մի նոր կառավարիչ, իշխող ուժ չի կարող սահմանադրական փոփոխությունները ծառայեցնել իր իշխանական նպատակներին: Մեր կայուն կառավարման մոդելից շեղել են, մեզ զրկել են նախագահ ընտրելու իրավունքից…

– Կարող ենք թվարկել մի շարք երկրներ, որոնք խորհրդարանական կառավարման մոդելով են կառավարվում և շատ արագ զարգանում են, խնդիրը կարծում եմ, մոդելը չէ:

– Խնդիրը նաև կառավարման մոդելն է: Իսկապես կան սահմանադրական միապետություններ, որոնք ունեն թագավոր…, և այնտեղ պահպանվում է կառավարման կայունությունը… Պոստսովետական երկրներում, օրինակ՝ Մոլդովայում խորհրդարանական կառավարման համակարգը բերել է կատաստրոֆայի՝ ամեն օլիգարխ իր կուսակցությունն է ստեղծել, իրենց փողերով կռվում են պատգամավորական տեղերի համար, ստեղծում են ֆրակցիաներ, հետո սկսում են երկիրը բաժանել իրար մեջ:

– Այս պահին մեզ այդպիսի բան սպառնո՞ւմ է:

– Այս պահին չի սպառնում, որովհետև ունենք հեղափոխական վերելք և մի քաղաքական ուժ կարողացել ստանալ ժողովրդի բացարձակ վստահությունը: Բայց խոսքս վերաբերում է երկարաժամկետ հետևանքներին: Եթե Հայաստանը պահպանի խորհրդարանական համակարգը, քաղաքականությունը կարող է վերածվել կենցաղային քաղաքականության, և Մոլդովայի սցենարը կարող է իրագործվել նաև Հայաստանում… ԲՀԿ-ն սկզբից Սահմանադրությանն ասում էր ոչ, բայց հետո ասաց՝ այո: Հենց դա ցույց է տալիս օլիգարխների կողմից կազմված ուժերի հեղհեղուկությունը և նրանց հետ հետևողական դաշինք կազմելու անհնարինությունը: Տեսեք՝ ինչ է կատարվում. «Լուսավոր Հայաստանը» ընդդիմությո՞ւն է, դա էլ մեկ այլ օլիգարխի՝ Միքայել Մինասյանի կողմից ստեղծված պրոյեկտ է: Հարցն այն է, որ իրականում այսօր խորհրդարանում չունենք ընդդիմություն. մենք կարող ենք ունենալ գողական հարցերով ընդդիմություն, օլիգարխների շահերը պաշտպանող ընդդիմություն, ինչ-որ այլ շահեր պաշտպանող ընդդիմություն, բայց չունենք գաղափարական ընդդիմություն:

– Հետհեղափոխական օբյեկտիվ իրավիճակ է:

– Հենց դա եմ ասում. այսօր փրկություն է, որ կա հեղափոխական ուժ, որն ունի գաղափարական հենք, թեև թերություններով, բայց ինչ-որ գիծ տանում են. այլ հարց է՝ հաջող թե ոչ, բայց կա կոնկրետ քաղաքական թիմ և քաղաքական ծրագիր: Բայց ամեն հինգ տարին մեկ ժողովուրդը չի կարող հեղափոխություն անել, և մենք կգանք օլիգարխիզացիային, երբ կոնկրետ մարդկանց փողային մեշոկների շահերը հետապնդող կուսակցությունները կզավթեն քաղաքական դաշտը Հայաստանում:

– Բայց ձեր նշած օլիգարխները Հայաստանում ծնվել են կիսանախագահական մոդելով կառավարվող Հայաստանում:

– …Որովհետև դեմոկրատիա չկար, դիկտատուրա էր, ավտոկրատիկ ռեժիմ: Եթե որևէ երկրում դեմոկրատիա չկա, կառավարման մոդելը նշանակություն չունի, բացի կիսանախագահական մոդելի մի նշանակությունից՝ գոնե կա երկու ժամկետից ավելի պաշտոնավարման արգելքը: Իսկ հիմա կունենանք օլիգարխիզացիա՝ դեմոկրատիայի պայմաններում՝ ժողովրդավարական ռեժիմի մեջ:

 

Հարցազրույցն ամբողջութամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում