Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախընտրել է լուսանկարիչ լինել Երուսաղեմում Իսրայելից և Կիպրոսից գործընկերների հանդիպման ժամանակ և բացահայտել իր նոր տաղանդը: Դեպքը հայտնվել է տեսանյութում, այն իր Facebook-ում տեղադրել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլին:
Նա պատմել է, որ նախ հանդիպել է Մակրոնի հետ, այնուհետև պետք է բանակցություններ վարեր Կիպրոսի Նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ: Սակայն, ինչ-որ պահի նրանք բոլորը նույն սենյակում են հայտնվել, և Ֆրանսիայի առաջնորդը վերցրել է տեսախցիկը և լուսանկարել իր գործընկերներին:
«Նախագահ Մակրոնը տեսավ, թե որքան ինտենսիվ էր մեր դիվանագիտական գործունեությունը և ձեռքը մեկնեց այդ իրադարձությունը փաստելու համար»,- գրել է Ռիվլինը: Նրա խոսքով՝ դրանով Ֆրանսիայի առաջնորդը բացահայտել է իր մեջ լուսանկարչի տաղանդը: Հրեական պետության նախագահը նաև տեղադրել է Մակրոնի կողմից արված լուսանկարը: