Բանտարկյալ Ուալիդ Սեկկակին փախել է Բելգիայի բանտից: Ավելի ուշ բանտի վարչակազմը ստացել է գրանցված նամակ, որում եղել են Սեկկակի բանտի կրծքանշանը և բացիկ՝ գրում է HLN-ը:
Փոստային բացիկի տեքստում ասվում է. «Ողջույն Թաիլանդից»:
Բանտերի խոսնակ Քեթլին Վան Դե Վիիվերը հաստատել է ծանրոցի ստացումը: Նա նշել է, որ դեպքի մասին անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը:
Նշվում է, որ Սեկկակին դատապարտվել է հրազեն և թմրանյութ պահելու, ինչպես նաև կրակելու համար։