Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Անդառնալի կետ դարձան ոչ թե Ղարաբաղի իրադարձությունները, այլ Սումգայիթի ջարդերը․ «Аргументы и факты» պարբերական

Ռուսական «Аргументы и факты» պարբերականի aif.ru կայքը հրապարակել է Բաքվի հայերի ջարդերի և «Սև Հունվարի» վերաբերյալ իր վերլուծությունը՝ մանրամասն ներկայացնելով Սումգայիթում և Բաքվում հայերի ջարդերի, ադրբեջանական քարոզչության մեխերից մեկը դարձած «Սև Հունվարի» վերաբերյալ իրականությունը՝ ականատեսների աչքերով։ Այստեղ ներկայացնում ենք հոդվածի համառոտ թարգմանությունը։

1990 թվական

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի նախկինում Կիրովի պուրակի տեղում գտնվում է «Նահատակների պուրակ» հուշահամալիրը։ Այնտեղ կենտրոնական տեղ են զբաղեցնում 1990թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը սպանվածների գերեզմանները։ Համաձայն համընդհանուր տարածված տարբերակի՝ ազատության համար պայքարող այդ մարդիկ սպանվել են ադրբեջանական ժողովրդի խաղաղ ցույցերը ճնշող խորհրդային բանակի զինծառայողների կողմից։ Այդ իրադարձությունների համար գոյություն ունի նաև «Սև Հունվար» եզրը։

Իսկ ի՞նչ է իրականում կատարվել 30 տարի առաջ

ԽՍՀՄ-ում սկսված վերակառուցումը հանգեցրեց այնպիսի հարցերի բաց քննարկմանը, որոնք նախկինում արգելքի տակ էին։ Ադրբեջանի և Հայաստանի ԽՍՀ-ների հարաբերություններում այդպիսի հարց էր Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի ԽՍՀ կազմում գտնվող հայկական մեծամասնությամբ բնակեցված շրջանի խնդիրը։ Հայ ակտիվիստները սկսեցին հանդես գալ ինքնավար մարզի կարգավիճակ ունեցող տարածքը Հայաստանի ԽՍՀ կազմում ընդգրկելու պահանջով։ Ադրբեջանցիները կտրականապես դեմ էին։ Գորբաչովը և իրեն շրջապատող մարդիկ չէին գնահատում խնդրի ողջ լրջությունը։ Այս պարագայում բացարձակապես չէին աշխատում հանդուրժողականության և քննարկումների միջոցով պայմանավորվածությունների հասնելու կոչերը։

Սումգայիթի կոտորած

«Անդառնալի կետ» դարձան, այնուամենայնիվ, ոչ թե Ղարաբաղի իրադարձությունները, այլ՝ Բաքվի արբանյակ-քաղաք Սումգայիթի ջարդերը։ 1988թ. փետրվարի 27-29-ին՝ լիարժեք ամենաթողության պայմաններում, ավելին՝ տեղական իշխանությունների աջակցությամբ, ծայրահեղականները, որոնք ամբոխին հրահրում էին «Ղարաբաղում սպանությունների և բռնությունների» վերաբերյալ պատմություններով, սկսեցին հայերի որսը։ «Տեղական միլիցիան անգործության էր մատնված։ Ինչ վերաբերում է կենտրոնական իշխանություններին, ապա նրանք փաստացի ոչ մի հստակ տեղեկատվություն չունեին այն մասին, թե ինչ է կատարվում Սումգայիթում։ Քաղաքը հայտնվել էր ջարդարարների ձեռքերում։ Նրանք գետնից հավաքում էին ընկած տերևները, լցնում դիակների վրա, ապա բենզին լցնում մոտ կանգնած մեքենաներից և այրում։ Այդ դիակներին նայելը սահմռկեցուցիչ էր»։

«Ժողովրդական ճակատ»

Ադրբեջանի ԽՍՀ ղեկավար Աբդուլրահման Վեզիրովի քթի տակ ընթանում էր Ադրբեջանի ժողովրդական ճակատի կազմավորումը։ Ինչպես մյուս բոլոր ազգային հանրապետություններում, այստեղ ևս դրա կազմակերպիչները ստեղծագործական և գիտական մտավորականության ներկայացուցիչներն էին, որոնք հայտարարում էին, որ հանդես են գալիս «Վերակառուցման» (Պերեստրոյկայի) աջակցության դիրքերից։

Միայն թե նրանց մեջքի հետևում հանդես էին գալիս արմատականները, որոնք, ձեռնարկություններ և կազմակերպություններ այցելելիս, ադրբեջանցիներին համոզում էին՝ «Հայերը գողանում են ձեր հողը, բռնաբարում ձեր կանանց, իսկ Գորբաչովը նրանց խրախուսում է։ Սումգայիթում հանցագործություն չի եղել, այնտեղ արդարությունն է հաղթանակել»։

Բաքվի ջարդերը

Հունվարի 11-ին Բաքվում Ժողովրդական ճակատը զանգվածային ցույց  կազմակերպեց՝ կառավարության անգործության դեմ դժգոհությունն արտահայտելու նպատակով։ Երկու օր անց՝ հունվարի 13-ին, նոր ցույց կայացավ, որի ժամանակ ցուցարարները պահանջում էին Վեզիրովի հրաժարականը։ Հայտարարվեց նաև Էլչիբեյի (Աբուլֆազ Ալիև, Ադրբեջանի երկրորդ նախագահը՝ խմբ.) ղեկավարությամբ Ազգային պաշտպանության խորհրդի ստեղծման մասին։ Բայց ամենասարսափելին այն էր, որ այդ օրը Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը։ «Փա՜ռք Սումգայիթի հերոսներին» կոչերով զինյալները ներխուժում էին Բաքվի հայերի բնակարաններ և հաշվեհարդար տեսնում նրանց հետ։

Ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը կատարվածի մասին այսպես էր խոսում. «Ռասայական մաքրության համար պայքարողները, ծաղրելով իրենց զոհերին, երբեք չէին մոռանում մաքրել նրանց բնակարանները, վերցնել փողերը, զարդերը, թանկարժեք իրերը։ Հենց սա է հանցավոր ահաբեկչությունը, որի շեմին այդքան երկար կանգնել է մեր հասարակությունը»։

Բաքվի բնակիչ, շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը ընդմիշտ լքեց հանրապետությունը, որում մեծացել էր և սկսել փառքի իր ուղին։ 1990թ. ջարդերի վերաբերյալ նա ասում էր. «Հասկանում եք, օրինակ, ասենք, փոքրիկ վայրում բոլորը տեղյակ են՝ այնտեղ հրեական ընտանիք է, այնտեղ՝ հայկական, իսկ այնտեղ՝ ադրբեջանական, հարձակվում են, այրում, սպանում, գնում, սակայն այնպիսի մեգապոլիսում, ինչպիսին Բաքուն է, այդպիսի հստակ գործողություն ամբոխը պարզապես չէր կարող իրականացնել։ Պատկերացրե՛ք՝ ձեր առջև 16 հարկանի շենք է։ Որտեղի՞ց կարող եք իմանալ՝ որտեղ են հայերը ապրում, որտեղ՝ ադրբեջանցիները, և որտեղ՝ հրեաները։ Եթե ջարդարարները նպատակաուղղված գնում են շրջանից շրջան, բնակարանից բնակարան, նշանակում է, որ համատիրությունում նրանց ցուցակներ են տվել, և որ առաջնորդող կա»։

Ջարդերի ընթացքում չէին խնայում նույնիսկ խառը ընտանիքներին։ Ռաուֆ Ալի-օղլու Ալիսկերովը, որը 1990թ. հունվարին դարձավ փախստական, «Օգոնյոկ»  թերթին տված հարցազրույցում պատմում է. «Ես ադրբեջանցի եմ, մայրս՝ հայ։ Մեզ նույնպես վտարեցին, երբ ես աշխատանքի էի։ Նրանք վերցրին ողջ գումարը և ծեծեցին մորս։ Այդ մասին նա պատմեց, երբ գտա նրան։ Ինձ նույնպես սկսեցին ծեծել՝ ասելով՝ «Հրաժարվի՛ր մորիցդ, այլապես դու այն մարդը չես…»: Նրանք բոլորը դանակներով էին։ Շնորհակալ եմ զինվորներին, որոնք մեզ պաշտպանում էին լաստանավում և սնունդ տալիս…»։

Կասպյան նավատորմիղի սպա Ալեքսանդր Սաֆարովը, որը հայտնվել էր իրադարձությունների էպիկենտրոնում, գրել է. «Մենք տեսել ենք՝ ինչպես են գործում ջարդարարները, զինված ադրբեջանցիների խմբերը՝ շուրջ 20-30-ական երիտասարդից բաղկացած, ներխուժում էին հայերի բնակավայրերը, գազանաբար սպանում տերերին՝ առանց հաշվի առնելու տարիքն ու սեռը, որից հետո անցնում էին թալանի»։

Նրանց խանդավառությամբ միանում էին զոհերի հարևանները, անմիջապես հափշտակում ազատված բնակարանը, վիճում միմյանց հետ՝ թալանից ինչ-որ բան չկիսելու պատճառով… Ուկրաինայի հրապարակում մոտ այդպիսի 40 գազան բռնաբարել են 15-ամյա հայուհու՝ փոխարինելով միմյանց՝ իրենց իսկ կանանց և երեխաների հիացական ծաղրուծանակի ուղեկցությամբ։ Կամո փողոցի վրա՝ պատշգամբի ճաղավանդակին, խաչել էին 10-ամյա աղջկա, նա այնտեղ կախված է մնացել մինչև զորքերը մտցնելը։ Իսկ «Շաֆագ» կինոթատրոնի շուրջ կրակի վրա  ողջ-ողջ այրում էին երեխաներին։ Ջարդերի սկսվելուն պես իրականացվել է զինվորականների վրա առաջին հարձակումը։ Տասնյակ տեղացիներ գրավել էին մանկապարտեզը, որտեղ մեծամասամբ սպաների երեխաներ էին։ Հետո նրանք ասել են, որ պատրաստվում էին երեխաների միջոցով պաշտպանվել, եթե զինվորականները սկսեին գործել, կամ էլ նրանց զենքի հետ փոխանակելու համար։ Դաստիարակներից մեկին հաջողվում է փողոց դուրս փախչել և այդ մասին հայտնել մի խումբ սպաների, որոնք ահազանգով շտապում էին տեղամաս։ Տղաները չսպասեցին հրամանատարության որոշմանը և շտապեցին օգնել։ Ամեն ինչ արվեց այնքան արագ, որ այդ սրիկաները իրենց կորցրին և զինաթափվեցին՝ մնալով դատարկաձեռն»։

Զինծառայող Ալեքսանդր Վասիլևի հուշերից. «Դեռ արտակարգ դրություն չի հայտարարվել, դեռ զորքերը չեն մտցվել, իսկ հայերը կույտերով կոտորվում են հսկիչ-անձնագրային կետում՝ խնդրելով պաշտպանել նրանց, անձնագրերով էինք թողնում, որտեղ, ինչպես հայտնի է, նշված է ազգությունը… Խմբի հրամանատարը՝ Ռոմկան՝ ազգությամբ ադրբեջանցի, «Հատուկների [հավանաբար՝ «Հատուկ Կոմիտեի» կամ «Ներքին զորքերի շտաբի»՝ խմբ]» առաջադրանքով քաղաքացիական հագուստով դուրս է գալիս քաղաք։ Վերադառնալիս անմիջապես ջուր է խնդրում։ Խելագարվել է։ Տեսել է՝ ինչպես են բարձրահարկի պատշգամբից նետել մի կնոջ։ Մերկ։ Կահույքի այրվող խարույկի մեջ։ Կահույքը, հասկանալի է՝ հենց նրա բնակարանից։ Իսկ հետո… Հետո Ժողովրդական ճակատի զինյալը պատշգամբից թափահարում է այդ կնոջ ականջները։ Եթե որևէ մեկը չհասկացավ, կրկնում եմ՝ սա ադրբեջանցու վկայություն է, սպայի, աֆղանական պատերազմի մասնակցի վկայություն, նա ցնցված էր»։

Այսօր Ադրբեջանում կարծում են, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Բաքվում խորհրդային բանակը սպանել է 170 խաղաղ բնակչի, ևս 800 հոգի վիրավորվել է։ Առանց կասկածի՝ այդ ցուցակում շատ են մարդիկ, որոնք իսկապես զոհվել են՝ պատահաբար ներքաշվելով այդ արյունալի քաոսի մեջ։ Բայց կա նաև այլ ցուցակ՝ զինծառայողների ոչ լրիվ ցանկ, որոնք զոհվել են Բաքվում ազատության համար պայքարող «խաղաղ մարտիկների» գործողությունների հետևանքով (Բաքվում սպանվել է շուրջ 20 խորհրդային զինծառայող՝ խմբ.)։

Ադրբեջանական պատմական առասպելը ձևավորվել է և հազիվ թե արդեն փոխվի։ Բայց այն շահարկելու իմաստ էլ չկա։ Դա կլիներ դավաճանություն 1990թ. հունվարյան ջարդերի զոհերի հիշատակին, դավաճանություն խորհրդային զինվորների հիշատակին, որոնք հետ են վերցրել Բաքուն արմատականներից, դավաճանություն այդ իրադարձությունների բոլոր անմեղ զոհերի հիշատակին։ Եվ ոչ մի ընթացիկ քաղաքական նկատառում չի կարող որպես արդարացում ծառայել այդպիսի շահարկմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում