Friday, 29 03 2024
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը կարևորել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության դերակատարումը Արևելյան գործընկերության երկրներում, մասնավորապես Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության համակարգի զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման գործընթացներում: Այս առումով շեշտվել է հատկապես ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նշված ոլորտների ռազմավարական բարեփոխումների հիմնական ուղղությունների ու նպատակների սահմանումը: Արմեն Հարությունյանն ընդգծել է դրանց նշանակությունը հատկապես 2018թ. տեղի ունեցած հասարակական-քաղաքական շրջադարձային փոփոխություններից հետո Հայաստանում սկսված կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգի լայնածավալ բարեփոխումների լույսի ներքո:

Տիկին Անդրեա Վիկտորին բարձր է գնահատել դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում ՀՀ կողմից դրսևորվող հետևողականությունն ու առարկայական ձեռնարկումները՝ փոխանցելով հատկապես բյուջետային աջակցության ծրագրերի միջոցով այդ նախաձեռնություններին օժանդակելու ԵՄ-ի պատրաստակամությունը:

Իր հերթին պարոն Վասիլիս Մարագոսը նկատել է, որ ՀՀ դատախազությունն ակտիվորեն ներգրավված է ինչպես բարեփոխումների ռազմավարական ուղղությունների նախանշման, այնպես էլ իրականացման գործընթացներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում դատախազության կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հեռանկարները, որոնց ուղղությունների մասին նախնական քննարկումներ էին ծավալվել դեռևս 2019թ. հուլիսին ՀՀ գլխավոր դատախազի հետ կայացած հանդիպման ընթացքում: Խոսքը, վերաբերում է, օրինակ, այլընտրանքային խափանման միջոցների, մասնավորապես տնային կալանքի ինստիտուտի ներդրմանն համար անհրաժեշտ տեխնիկական օժանդակությանը, որի արդյունքում էականորեն կնվազեն խափանման միջոց կալանքի կիրառման դեպքեր:

Բացի այդ, նկատի ունենալով, որ վերջին շրջանում ավելանում է համակարգչային տեխնիկայի օգտագործման միջոցով կատարված հանցագործությունների թիվը և դրանց քննության ընթացքում երբեմն առաջանում են որոշակի դժվարություններ՝ ՀՀ դատախազության կողմից առաջարկվել է քննարկել դատախազների և քննիչների համար կիբերհանցագործությունների գործերով քննության մեթոդիկայի վերաբերյալ վերապատրաստման դասընթացների կազմակերպման, հմտությունների կատարելագործման այլ եղանակների կիրառման հնարավորությունները:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ հատկապես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո, կոռուպցիոն և ֆինանսական հանցագործությունների գործերով դատավարական հսկողություն իրականացնող դատախազներին մեթոդաբանական, փորձագիտական աջակցություն ցուցաբերելու կարիք է առաջանալու, որը ևս ԵՄ ծրագրերի շրջանակում գործակցության լայն հնարավորություններ է ստեղծում:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել նշված բոլոր ուղղություններով համագործակցության նախագծեր մշակելու, այդ նպատակներով շփումներն առավել ինտենսիվ դարձնելու վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում