Tuesday, 19 01 2021
Tuesday, 19 01 2021
01:00
Թուրքիայում ամուսինն այլանդակել է իր ուկրաինուհի կնոջը, որը ցանկացել է բաժանվել նրանից
00:45
Սահարայի անապատում ձյուն է տեղացել
Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի կանոնները
Հայաստանի և Ռուսաստանի սահմանադրական դատարանների նախագահները հեռախոսազրույց են ունեցել
00:06
Ամեն շաբաթ 100. 000 մահ
5-րդ զորամիավորումում ամփոփվել են 2020-ի ընթացքում իրականացված աշխատանքները․ ՊՆ
00:00
92-ամյա Ժան-Մարի Լե Պենը պսակադրվել է իր կնոջ հետ
Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ առկա ուսուցումը հիմնական ծավալով վերականգնված է․ Ժաննա Անդրեասյան
Քաշաթաղից դուրս եկած որոշ ընտանիքներ սկսել են Արցախ վերադառնալ. նրանց կեցության հարցը լուծվում է. Արցախի նախագահի գլխավոր խորհրդական
Մարտակերտցիները փակել են ադրբեջանական շարասյան ճանապարհը և պահանջներ դրել ռուս խաղաղապահների առջև
23:45
Բելառուսին զրկել են հոկեյի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից
Տարհանված շրջանների բնակիչների կենսաթոշակները կվճարվեն ՀՀ-ում և ԱՀ-ում
23:20
Ռուսաստանը չէ, որ պետք է որոշի՝ Վրաստանը և Ուկրաինան կլինեն ՆԱՏՕ-ի կազմում, թե՞ ոչ. Սթոլթենբերգ
Թուրքիայում մարտական ԱԹՍ-ները համակցել են զրահամեքենայի հետ
Թուրքերին խիստ զայրացրել է Համայն Հունաց Արքեպիսկոպոսի հայտարարությունը
Գործ ունենք Ալիևի նման անհավասարակշիռ, Էրդողանի նման ամբիցիոզ մարդկանց հետ. զորավարժությունները Հայաստանի համար կարող են վտանգավոր լինել
Վերսկսվել են Ուֆայից Երևան ուղիղ չվերթները
Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել
22:40
Քուվեյթի Էմիրն ընդունեց կառավարության հրաժարականը. Al Arabiya
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է ազատել Նավալնիին
Լավրովը մեկնաբանել է Ռուսաստանի և Չինաստանի զորավարժությունները
Անգլիական նավերն ու հայկական լեռները․ «ԿԱՄԵՐՏՈՆ»
Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է 30 օրով
Արտահերթ ընտրությունների գնդակը մեր դաշտում չէ. Սուրեն Պապիկյան
21:50
Բրազիլիայում հավանություն են տվել COVID-19-ի դեմ բրիտանական և չինական պատվաստանյութերին
Արա Այվազյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Հայաստանում նախատեսվում է հեշտացնել անվան փոփոխության ընթացակարգը
Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը
21:20
ԵՄ-ն կկատարի պարտավորությունները ԵՄ-ՄԹ համաձայնագրի կիրարկման պայմաններում. պարզաբանում
Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նպաստների և կենսաթոշակների վճարման գործընթացում տեղի է ունեցել փոփոխություն

Հեռուստատեսությամբ եմ տեղեկացել նախագահի կողմից արտակարգ դրություն մտցնելու, 10 զոհերի մասին. Մարտի 1-ի գործով Օսկանյանի ցուցմունքը

«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է 2008թ․ մարտի 1-ի դրությամբ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի ցուցմունքը։

Վարդան Օսկանյանն իր ցուցմունքում նշել է, որ մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի և Միքայել Հարությունյանի հետ ունեցել է պաշտոնական փոխհարաբերություններ, Յուրի Խաչատուրովին անձնապես չի ճանաչել, տուժողներին չի ճանաչում։

Կարող եմ ասել, որ 2008թ․ փետրվարի 19-ին Հայաստանում տեղի են ունեցել ՀՀ նախագահական ընտրությունները, որում հաղթող է ճանաչվել այն ժամանակվա ՀՀ վարչապետ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Սերժ Սարգսյանը։ Ընտրության արդյունքները չընդունեց ինքնաառաջադրված թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը սկսեց իր կողմնակիցների հետ հանրահավաքներ և ցույցեր անցկացնել Ազատության հրապարակում։ Գնալով ներքաղաքական իրավիճակը լարվում էր։ Ընտրություններից մեկ կամ երկու օր անց, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, մեր պատվիրակությունը մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա քաղաք, մասնակցելու ԱՊՀ երկրների գագաթնաժողովին, սակայն վաղաժամ՝ փետրվարի 22-ի երեկոյան մեզ հանձնարարվեց, որ պատրաստվենք, քանի որ վերադառնում էինք Հայաստան, իսկ թե ինչու էինք վերադառնում, Ռոբերտ Քոչարյանն ինձ անձամբ ոչինչ չէր ասել։ Հայաստան վերադառնալուց հետո զբաղվել եմ իմ գործառույթներով, չեմ բացառում նաև, որ կրկին մեկնած լինեմ գործուղման՝ արտերկիր, ներկայումս հստակ չեմ հիշում, իսկ Երևան քաղաքում այդ ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին տեղեկացել եմ հանրային հրապարակման միջոցով։ Արդեն մարտի 1-ի առավոտյան, երբ ես տնից դեռ դուրս չէի եկել, իմացա Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի մասին։ Մտածելով, որ կարող է հարկ լինի օրվա ընթացքում պարզաբանումներ տալ, ուստի որոշեցի մինչև նախաքննության գնալս անցնեմ նախագահական նստավայրով։ Նախագահականում, մտնելով նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ, հարցրի, թե վաղ առավոտյան ինչ իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ինքն էլ նոր է եկել աշխատանքի և դեռ չի տիրապետում, և ես նախագահի մոտից դուրս եկա ոչնչով։ Ճանապարհին որոշեցի անցնել Ազատության հրապարակի մոտով՝ անձամբ տեսնելու իրավիճակն այնտեղ, սակայն անցնելով Օպերայի մոտով, տեսա, որ այն շրջափակված է ոստիկանության աշխատակիցներով։ Դրանից հետո գնացել եմ աշխատանքի վայր և զբաղվել եմ իմ առօրյա գործերով։ Այդ օրը արտգործնախարարության և անձամբ իմ կողմից որևէ պաշտոնական գրագրություն դեսպանատների, հյուպատոսությունների և այլ արտերկրյա կառույցների միջև չի եղել, համենայնդեպս, ինքս նման բան չեմ հիշում։ Անգամ չեմ հիշում, որ արտերկրում ՀՀ դեսպաններին որևէ հրահանգներ տրված լինեն այդ դեպքերի կապակցությամբ։ Նույն օրը՝ ժամը 17․00-ի սահմաններում, երբ ես գտնվում էի նախարարությունում, ինձ է զանգահարել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը և ասել, որ նախագահն առաջարկում է, որ այսօրվա նախագահականում նախատեսված ասուլիսն ես անցկացնեմ, քանի որ նախատեսված է նաև օտարերկրյա լրագրողների ներկայությունը։ Դրանից հետո դուրս եմ եկել աշխատանքի վայրից և գնացել եմ նախագահական։ Հանդիպել եմ ՀՀ նախագահի հետ, որին ներկա է գտնվել նաև Արմեն Գևորգյանը։ Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հետ չենք քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, այլ կարճ խոսել ենք մամլո ասուլիսի մասին, և անհրաժեշտությունը դրանում էր, որ ողջ օրվա ընթացքում ասուլիս չէր տվել, հարցերը շատ էին, և հարկավոր էր ասուլիս տալ և պարզաբանել իրավիճակը։ Հանդիպման ընթացքում ես ասել եմ, որ զուտ ինֆորմացիա փոխանցող ես չեմ ուզենա լինել և պետք է իր անունից ասուլիսի ժամանակ անեմ քաղաքական հայտարարություն այն մասին, որ նա այլ ուժերի հետ համաձայն է երկխոսության և կոալիցիոն կառավարություն կազմել, հստակ միտքը կարող է այս պահին չկարողանամ ձևակերպել, բայց այն կարող եք տեսնել այդ օրվա իմ ասուլիսում, որը տվել եմ նախագահականում։ Ռոբերտ Քոչարյանն իմ առաջարկին համաձայնվել է։ Հանդիպման ժամանակ իմացել եմ նաև, որ իրավիճակի սրման դեպքում հնարավոր է, որ մտցվի արտակարգ դրություն, եթե իրավիճակը դուրս գա հսկողությունից։ Ամփոփ, շատ կարճ ինֆորմացիա եմ ստացել այն հարցերի շուրջ, որոնք այդ պահին հուզել են հասարակությանը։ Հիշում եմ նաև, որ ինձ առաջարկվել էր, որ ասուլիսն անցկացնեմ փոխոստիկանապետի հետ, որն իր հերթին կներկայացնի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները, իսկ ես կպատասխանեմ լրագրողների հարցերին։ Սակայն ես նման ձևաչափից հրաժարվեցի և ասացի, որ ես այլոց հետ հանդես չեմ գա և, որ ինձ թող հակիրճ ներկայացնեն, թե ինչ է տեղի ունեցել, և ես մենակ ասուլիս կտամ, որից հետո պահանջել եմ, որ նախագահը համաձայնվի, որ ես հանդես գամ քաղաքական հայտարարությամբ, որին նախագահը, ինչպես ասացի, համաձայնություն էր տվել։ Նախագահականում տվել եմ ասուլիս, որի ընթացքում փորձել եմ ինձ հայտնի դարձած տեղեկատվության շրջանակներում ներկայացնել իրավիճակը, արել եմ քաղաքական հայտարարությունը և պատասխանել լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրավապահների և ցուցարարների բախմանը, անդրադարձել եմ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի տնային կալանքի տակ գտնվելու հանգամանքին և փորձել եմ բացատրել, թե ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ չի եղել՝ շեշտելով, որ նրա տեղաշարժման սահմանափակումը վերաբերել է միայն անվտանգության աշխատակիցների երաշխավորությամբ դեպքի վայր գնալուն, իսկ այլ վայրեր նա ազատ էր տեղաշարժվել։ Ասուլիսից հետո վերադարձել եմ աշխատանքի վայր, որտեղ գտնվել եմ մինչև ուշ գիշեր։ Հետագայում արդեն հեռուստատեսությամբ տեղեկացել եմ Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես՝ նախագահի կողմից արտակարգ դրություն մտցնելու, 10 զոհերի և այլ իրադարձությունների մասին։ Ուզում եմ ասել, որ ես տեղի ունեցածի մասին տեղյակ եմ այնքանով, որքանով հանրայնացրել են հեռուստատեսությամբ, ավելին ինձ ոչինչ հայտնի չէ։ Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի կողմից դեսպաններին աշխատանքից ազատելուն, եթե չեմ սխալվում, Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ-որ տեքստ էր կարդացել հանրահավաքի ժամանակ, որտեղ տվել էր այդ դեսպանների անունները, որոնք միացել էին իրեն, ներկայումս դեսպաններից հիշում եմ Ռուբեն Շուգարյանին, Լևոն Խաչատրյանին և Արմեն Բայբությանին։ Ավելացնելու այլ բան չունեմ, պատրաստ եմ պատասխանելու Ձեր հարցերին։

Հարց- Ի՞նչ է Ձեզ հայտնի փետրվարի 23-ին ՀՀ նախագահականում Զինված ուժերի բարձրաստիճան սպաների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությունից, ի՞նչ հարցեր են քննարկվել տվյալ խորհրդակցության ընթացքում։

Պատասխան- Այդ խորհրդակցության մասին ես տեղյակ չեմ եղել, այդ մասին ես իմացել եմ վերջերս մամուլի հրապարակումներից, ինքս այդ խորհրդակցությանը չեմ մասնակցել։

Հարց- Ի՞նչ է Ձեզ հայտնի 2008թ․ մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին բանակի ներգրավվածության, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված թիվ 0038 հույժ գաղտնի հրամանի մասին։

Պատասխան- Այդ ամենի մասին ինձ ոչինչ հայտնի չէ։

Հարց- 2008թ․ մարտի 1-ի դրությամբ արտաքին գործերի նախարարությունը տեղակայված է եղել Հանրապետության հրապարակում։ Քննությամբ պարզվել է, որ մարտի 1-ին՝ ժամը 11․00-ի սահմաններում, արդեն իսկ Հանրապետության հրապարակը լցված է եղել Զինված ուժերի ստորաբաժանումներով, ինչպես նաև ՊՆ պետհամարանիշներով և տարբերանշաններով տրանսպորտային միջոցներով, մինչդեռ Դուք նշում եք, որ Ձեզ ոչինչ հայտնի չէ բանակի ներգրավվածության մասին։ Ի՞նչ կասեք այդ ամենի կապակցությամբ։

Պատասխան- Չեմ նկատել։

Հարց- Ճանաչո՞ւմ եք արդյոք Միքայել Մինասյանին, Սամվել Մայրապետյանին, Վարդգես Վարդանյանին և Սիլվա Համբարձումյանին, եթե այո, ապա երբվանի՞ց և ի՞նչ հարաբերությունների մեջ եք գտնվում նրանց հետ։

Պատասխան- Միքայել Մինասյանին անձնապես չեմ ճանաչում և նրա հետ որևէ առնչություն չեմ ունեցել, գիտեմ, որ նա Սերժ Սարգսյանի փեսան է։ Վարդգես Վարդանյանին չեմ ճանաչում և չգիտեմ, թե ում մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է Սամվել Մայրապետյանին, ապա նրան ճանաչել եմ դեռևս 1990-ական թվականներից։ Այդ ժամանակ, երբ դեռ նոր էի նախարար դարձել, մի քանի անգամ ընտանիքներով հանդիպել ենք, հյուր ենք գնացել իրենց տուն, բայց մտերիմ չենք եղել։ Վերջին անգամ Սամվել Մայրապետյանի հետ, չեմ էլ հիշում, թե երբ եմ առնչվել, նախարարի պաշտոնը թողնելուց հետո շատ սակավաթիվ եմ հանդիպել։ Ի դեպ, 2004-2005թթ․ Սամվել Մայրապետյանից եմ գնել նաև իմ ներկայիս Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը։ Սիլվա Համբարձումյանին ճանաչում եմ, երբ ստանձնել եմ արտգործնախարարի պաշտոնը՝ 1998-99 թվականներից, մինչ այդ նրան չեմ ճանաչել։ Սիլվա Համբարձումյանի հետ գտնվել եմ նորմալ փոխհարաբերությունների մեջ։ Սիլվան իր բնույթով մարդամոտ է և շփվող։ Նրա հետ ունեցել եմ հարգալից և բարեկամական հարաբերություններ։ Սիլվա Համբարձումյանին վերջին անգամ տեսել եմ երկու օր առաջ՝ մորս հոգեհանգստին՝ եկել էր ինձ ցավակցելու կորստիս համար։

Հարց- 2008թ․ դրությամբ ի՞նչ հարաբերությունների մեջ են գտնվել Սամվել Մայրապետյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։

Պատասխան- Վստահ եմ, որ միմյանց ճանաչում են, բայց թե ինչ հարաբերությունների մեջ են գտնվել, չեմ կարող ասել։

Հարց- Ի՞նչ է Ձեզ հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանի կողմից իրեն պատկանող «Թի Էս Էս Սի Արմենիա» հանքային իրավունքին տիրապետող ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «ՌԱԿ ՄԻՆԵՐԱԼԶ ՄԵԹԱԼԶ ԷՖ ԶԵԹ» ՍՊ ընկերությանը վաճառելու գործարքի մասին։

Պատասխան- Դեռևս 2007թ․ ամռանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից պաշտոնական այց է եղել Արաբական Միացյալ Էմիրություններում, որի ընթացքում այցելել ենք նաև ԱՄԷ Ռաս ալ-Խայմա նահանգ, որտեղ հանդիպումներ են եղել տեղի շեյխի հետ։ Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Հայաստանում ներդրումներ կատարելու վերաբերյալ, որից հետո վերադարձել ենք Հայաստան։ Դրան հաջորդել են Ռաս ալ-Խայմա նահանգից պատվիրակության ժամանումը Հայաստան, ովքեր եկել էին Հայաստան կոնկրետ բիզնես ծրագրերով և հետաքրքրված էին առևտրային ու բիզնես կենտրոնների ու բնակելի տների շինարարությամբ, ցանկանում էին հողեր գնել, անգամ Ավան թաղամասում մեծ տարածությամբ հողատարածքներ գնեցին։ Նշեմ նաև, որ նրանք զուգահեռ այցելել էին նաև Վրաստանի Հանրապետություն և այնտեղ նույնպես բիզնես ներդրումներ էին իրականացնում։ Ի սկզբանե բիզնես ներդրումներից նրանք իրականացրին միայն Կասկադի բնակելի շենքերի կառուցապատումը, որը հաջողությամբ ավարտեցին, հիմնականում բնակարանները վաճառվել են սիրիահայերին։ Ինչ վերաբերում է Ավանում գնված հողատարածքների վրա իրականացվելիք շինարարությանը, ապա այնտեղ ցանկանում էին կառուցել գիգանտ առևտրի կենտրոն և բնակելի այլ կառույցներ, ինքս տեսել եմ պրոյեկտը (նախագիծը), սակայն այդ ամենը չիրագործվեց և, ենթադրում եմ, կապված էր վրա հասած միջազգային ճգնաժամի հետ։ Հետագայում նաև տեղեկացա, որ նույն մարդիկ ունեն նաև այլ կազմակերպություններ, որ նրանք զբաղվում են նաև հանքարդյունաբերությամբ, և կազմակերպության անունն էլ «ՌԱԿ ՄԻՆԵՐԱԼԶ ԸՆԴ ՄԵԹԱԼԶ ԷՖ ԶԵԹ» ՍՊԸ է։ Արաբների հետ հերթական հանդիպման ժամանակ տեղեկացա, որ նրանք Հայաստանում հետաքրքրված են նաև հանքարդյունաբերությամբ, և մասնավոր սեկտորում ներկայումս ընթանում են բանակցություններ գործարար Սիլվա Համբարձումյանի հետ, ցանկանում են գնել նրանից հանք, տեղեկացա նաև, որ Սիլվայի հետ բանակցություններն ընթանում են Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այդ ժամանակ արդեն կլիներ 2007թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսը։ Գրեթե նույն ժամանակ էլ այդ բանակցությունների մասին ինձ պատմել է նաև Սիլվա Համբարձումյանը։ Հետագայում արդեն թե՛ արաբներից և թե՛ Սիլվայից տեղեկացել եմ, որ նրանք գնել են հանքը, թե որքան գումարով՝ չեմ իմանում։ Եվ քանի որ ես ի պաշտոնե առնչվում էի արաբների հետ, իսկ խոսքը գնում էր մոտ 150-200 միլիոն դոլար գումարի ներդրման մասին, ուստի հաճախակի նախագահին և վարչապետին զեկուցում էի ընթացքի մասին, իսկ հետագայում, տեղեկանալով մասնավոր հանքարդյունաբերության ոլորտում արաբների հետաքրքրության, մասնավորապես Սիլվայի հետ բանակցությունների մասին, զեկուցել եմ նաև այդ մասին։

Հարց- Դուք անձամբ ի՞նչ առնչություն կամ մասնակցություն եք ունեցել «Թի Էս Էս Սի Արմենիա» հանքային իրավունքին տիրապետող ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «ՌԱԿ ՄԻՆԵՐԱԼԶ ԸՆԴ ՄԵԹԱԼԶ ԷՖ ԶԵԹ» ՍՊ ընկերությանը վաճառելու գործարքին։

Պատասխան- Նշված գործարքին որևէ առնչություն կամ մասնակցություն չեմ ունեցել։

Հարց- Քննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ «Թի Էս Էս Սի Արմենիա» ընկերությունը մինչև «ՌԱԿ ՄԻՆԵՐԱԼԶ ԸՆԴ ՄԵԹԱԼԶ ԷՖ ԶԵԹ» ՍՊ ընկերությանը վաճառելը՝ 2007թ․ դեկտեմբեր ամսին, Սիլվա Համբարձումյանը, իմանալով, որ ՀՀ-ում նման հանքերով ծանրաբեռնված ընկերությունը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ կազմակերպությանն օտարելու համար պետք է բանավոր համաձայնություն ձեռք բերել ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ, այդ հարցով դիմել է Ձեզ, որպես իր մտերիմի և հայտնել կնքվելիք գործարքի մասին։ Միաժամանակ տեղեկացրել է գնորդ կազմակերպության անհանգստության մասին, ովքեր երաշխիքներ են պահանջել երկրի ղեկավարության կողմից։ Դրանից հետո Դուք, խոսելով ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, տեղեկացրել եք Սիլվա Համբարձումյանին, որ նրանք դեմ չեն գործարքի կնքմանը։ Նույն ժամանակ Սիլվա Համբարձումյանը Ձեզ հայտնել է, որ պատրաստ է 3 մլն դոլար տալ ՀՀ նախագահի և 3 մլն դոլար էլ տալ ՀՀ վարչապետի աշխատակազմի կարիքների համար, որին ի պատասխան Դուք հայտնել եք, որ այդ հարցով կապ հաստատի Սամվել Մայրապետյանի հետ ու փոխանցել եք վերջինիս բջջային հեռախոսահամարը։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։

Պատասխան- Փողի կոնտեքստում միանշանակ բացառում եմ, որ նման զրույց ունեցած լինեմ Սիլվա Համբարձումյանի կամ որևէ այլ անձի հետ, դա միանշանակ բացառում եմ։ Ինչ վերաբերում է հարցի մյուս կողմին, ապա ներկայումս չեմ հիշում նման բովանդակությամբ զրույց, բայց միաժամանակ չեմ էլ կարող բացառել, քանի որ նման մտահոգություն տրամաբանական եմ համարում գործարար միջավայրում՝ նման խոշոր գումարների ներդրման դեպքում, պրակտիկայում հնարավոր բան է։ Շատ հավանական եմ համարում, որ նման հարցերով ինձ դիմած լինեն թե՛ արաբները, թե՛ Սիլվա Համբարձումյանը։ Ինձ վրա, որ օր ու ժամ դնեն, որ գնամ ճշտեմ ու գամ ասեմ, տենց բան դժվար եղած լինի, հնարավոր եմ համարում, որ արաբներն ու Սիլվան հանդիպման ժամանակ ինձ հայտնած լինեն իրենց մտահոգության մասին, և ես այդ հարցի շուրջ զրուցած լինեմ նախագահի ու վարչապետի հետ, որից հետո արդեն հերթական հանդիպման ժամանակ նրանց ասած լինեմ, որ մտահոգվել պետք չէ, նման խնդիր չի առաջանա, քանի որ թե՛ նախագահը, թե՛ վարչապետը շահագրգռված էին արաբների կողմից մոտ 200 միլիոն ներդրումների համար։

Ինչ վերաբերում է այդ հարցում Սամվել Մայրապետյանին, ապա գուցեև Սիլվայի հետ զրույցի ընթացքում Սամվելի անունը շոշափված լինի այն կոնտեքստում, որ զրույցի ընթացքում Սիլվան ասած լինի, որ եթե հետագայում խնդիրներ կամ հարցեր առաջանան, և ես Հայաստանում չլինեմ, իսկ ինքն էլ ցանկանա կապվել նախագահի աշխատակազմի հետ, ո՞նց կարող է կապվել, և ես, տեղյակ լինելով, որ Արմեն Գևորգյանն ու Սամվել Մայրապետյանը առնչություն ունեն, կապ ունեն, ուստի Արմեն Գևորգյանի հետ կապվելու համար տված լինեմ Սամվել Մայրապետյանի անունը, բայց ոչ Սամվել Մայրապետյանի հեռախոսահամարը։

Ասեմ նաև, որ այսօր՝ ժամը 02։30-ի սահմաններում, կնոջս է զանգահարել Սամվել Մայրապետյանի կինը՝ Գոհարը, և ասել, որ եթե հարմար է, ինձ հետ ցանկանում են հանդիպել և մեկ-երկու հարց տալ Սամվելի փաստաբանները։ Մինչ այդ արդեն իսկ լրատվամիջոցներից տեղեկացել էի, որ Սամվել Մայրապետյանին ձերբակալել են։ Ես չեմ մերժել և ասել եմ, որ կարող են գալ։ Կարճ ժամանակ անց իմ բնակարան են այցելել Սամվելի երկու փաստաբանները, նրանցից մեկի ազգանունը Սիրունյան էր։ Նրանք, ինձ ասելով, որ շատ բան չեն կարող ասել և միայն մեկ հարց ունեն, որից հետո այդ գործարքի հետ կապված մեկ հարց տվեցին ինձ, թե արդյոք ՀՀ նախագահն ու վարչապետը ինչ-որ հովանավորչություն են ունեցել Սիլվայի ու արաբների միջև հանքի վաճառքի շուրջ կայացած գործարքի ժամանակ։ Հարցին պատասխանել եմ, որ ինքս նման գործարքի չեմ մասնակցել և նման գործարքից տեղյակ չեմ եղել, ոչ մի հովանավորչություն չեմ ապահովել, փողերի կոնտեքստում չեմ էլ լսել նման գործարքի մասին։ Ասել եմ նաև, որ հովանավորչության մասով Սիլվային և Սամվելին միմյանց հետ չեմ ծանոթացրել։ Փաստաբաններն այդ ամենը ձևակերպել են թղթի վրա, որից հետո ես այն ստորագրել եմ, ու նրանք հեռացել են։ Մինչ այդ ինձ նաև ասել են, որ իրենց կողմից կազմված փաստաթուղթը օգտագործելու են Սամվելի կալանքի ժամանակ դատարանում։ Ներկայումս փաստաբանների կողմից կազմված հիշյալ փաստաթղթի բովանդակությունը հստակ չեմ հիշում, բայց եթե ներկայացնեն դատարանում, ապա Ձեզ նույնպես պարզ կլինի։ Համենայնդեպս, իրականությունն եմ նշել։

Հարց- Երբևէ Սիլվա Համբարձումյանի հետ գործարք կնքե՞լ եք, թե՞ ոչ, նրանից գումար ստացե՞լ եք, թե՞ ոչ․ եթե այո, ապա ի՞նչ գործարք եք կնքել, որքա՞ն գումար եք ստացել, ե՞րբ և ի՞նչ նպատակով։

Պատասխան- Սիլվա Համբարձումյանի հետ երբևէ գործարքի մեջ չեմ մտել, նրա հետ որևէ գործարք երբեք չեմ կնքել։ Իսկ ինչ վերաբերում է Սիլվայից գումար ստանալուն, ապա հիշում եմ նման մեկ դեպք, որը եղել է իր իսկ խնդրանքով։ Իմ հիշելով՝ 2008թ․, կոնկրետ ժամանակահատվածը չեմ հիշում, բայց միանշանակ արդեն թողել էի նախարարի պաշտոնը։ Այդ ժամանակ իմ սիրիահայ, Հալեպ քաղաքի ծանոթներից մեկը ոսկե զարդեր ուներ, որոնք ցանկանում էր վաճառել, իսկ Սիլվան էլ ցանկանում էր այդ զարդերը գնել։ Զարդերն այդ ժամանակ գտնվել են Երևանում։ Իմ առնչությունը եղել է դրանում, որ նշածս սիրիահայն ինձ խնդրել էր, որ իմ միջոցով լինի զարդերի գումարի փոխանցումը։ Դրա համար ես զանգահարել եմ Սիլվային, և նա զարդերի գումարը, մոտ 40․000 ԱՄՆ դոլար, փոխանցել է իմ՝ Բելգիայում գտնվող հաշվեհամարին, որից հետո ես այդ գումարը կանխիկացրել եմ և տվել եմ սիրիահային։ Սիրիահայի անունը չեմ հիշում։

Հարց- Քննության ընթացքում պարզվել է, որ Սիլվա Համբարձումյանը 2008թ․ դրությամբ Ձեր անվամբ փոխանցել է գումարներ, մասնավորապես, 2008թ․ հուլիսի 25-ին՝ 10․000 դոլար, 2008թ․ հուլիսի 29-ին՝ 40․0000 դոլար, 2008թ․ հուլիսի 31-ին՝ 50․000 դոլար և 2008թ․ օգոստոսի 7-ին՝ 50․000 դոլար։ Ասացեք, թե նշված, ընդհանուր՝ 150․000 դոլարն ինչո՞ւ է փոխանցվել Ձեր հաշվեհամարին, եթե ոչ՝ նշված գործարքում Ձեր դերակատարության համար։

Պատասխան- Անկեղծորեն չեմ հիշում, բայց Ձեր կողմից նշված գործարքի հետ միանշանակ որևէ կապ չունի։ Իսկ թե ինչու է Սիլվա Համբարձումյանը փոխանցել, ես չեմ հիշում, գուցե Սիլվան հիշի։ Բայց նաև ասեմ, որ, ինչպես արդեն վերևում նշել եմ, փոխանցումներից 40․000 ԱՄՆ դոլար գումարը Սիլվան ինձ փոխանցել է վերևում նշված ոսկեղենի գումարը, ուստի անորոշությունն իմ կողմից վերաբերում է 110․000 ԱՄՆ դոլար գումարին։

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում