Thursday, 28 03 2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը

Քանի դեռ այս իշխանությունը քաղաքական գնահատական չի տվել նախկիններին, վերջիններս կբարձրաձայնեն քաղաքական հետապնդումների մասին

«Քանի դեռ այս իշխանությունը քաղաքական գնահատական չի տվել նախորդների գործունեությանը, մենք նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից ականատես կլինենք քաղաքական հետապնդումների մասին հայտարարությունների, պնդումների»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը։

Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը տարածած հայտարարությամբ պնդել էր, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ «քրեադատավարական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»։ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը վերահաստատում է նախաքննության սկզբնական փուլում արտահայտած այն պնդումները, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել իր պաշտոնեական դիրքի կապակցությամբ գործողություններ կատարելու համար:

«Մինչդեռ, ՀՀ Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

Պաշտպանական թիմը փաստում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի պահանջների կոպիտ խախտմամբ, քանի որ գործում չկա առերևույթ հանցանքի կատարման մասին վկայող բավարար ապացույցների համակցություն, ավելին՝ գործով հավաքված տվյալները որևէ կերպ չեն փաստում, որ գործը քննվել է ընդհանրապես հանցագործության դեպքի առթիվ: Ավելի պարզ, հավաքված տվյալներն աղաղակում են ընդհանրապես հանցագործության դեպքի բացակայության մասին»,- ասված է հայտարարության մեջ: Իսկ փաստաբանական թիմը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի օրինականությանը և հիմնավորվածությանը, նշում է, որ գործում բացարձակ չկան այնպիսի փաստական տվյալներ, որոնք թեկուզ և տեսականորեն կարող էին վարույթն իրականացնող մարմնին հուշել Սարգսյանի կողմից առերևույթ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականության մասին, «ուստի այս պայմաններում, անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ազատ տեղաշարժի իրավունքն ապօրինի սահմանափակելը, նույնպես օրինական համարվել չի կարող»:

Ազատ Արշակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նրանք, ովքեր այսօր Հայաստանում տեսնում են քաղաքական հետապնդում, դրանով ուղղակիորեն հայտարարում են, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ, բայց պետք է տեսնել, թե ովքեր են տեսնում դա, ովքեր են նման հայտարարություն անում։ «Բայց քանի որ մենք համոզված ենք, որ Հայաստանում հիմա իշխանությունը պատկանում է ժողովրդին, Ազգային ժողովը ընտրվել է ժողովրդի ազատ, մրցակցային, թափանցիկ կամքով, ապա Հայաստանը ժողովրդավարական երկիր է, իսկ այստեղ, այս պարագայում չի կարող քաղաքական հակառակորդի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվել»,- ասաց Արշակյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ քաղաքական գործիչների նկատմամբ սկսված քրեական գործերը չեն կարող քաղաքական չլինել։ «Ներկա իրավապահները նախկինում քաղաքական ռեսուրսների տիրապետող մարդկանց են քրեական պատասխանատվության ենթարկում։ Այդ իմաստով, քաղաքական ռեսուրսները օգտագործած, քաղաքական իշխանությունը օգտագործած անձինք թույլ են տվել հանցագործություն, որի համար նրանց պատասխանատվության են կանչում։ Չկա ոչ մի քաղաքական հետապնդման փորձ։ Սովորական քրեական գործ է»,- ասաց Արշակյանը։

Մեր զրուցակիցը համակարծիք է՝ նախորդ ռեժիմի ներկայացուցիչները, պարագլուխները ներկայումս առանց վարանելու խոսում են քաղաքական հետապնդման մասին, քանի որ այս իշխանությունն այդպես էլ քաղաքական գնահատական չտվեց նախորդ ռեժիմին. «Քանի դեռ չկա այդ քաղաքական գնահատականը, մենք հարկադրված ենք ամեն անգամ նման տեքստեր տեսնել, որտեղ խոսք է գնում քաղաքական հետապնդումների, քրեական հետապնդումների մասին։ Անշուշտ, շատ ճիշտ կլիներ, եթե լիներ այդ քաղաքական գնահատականը։ Այդ դեպքում ամեն ինչ կընկներ իր տեղը»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքերով էլ՝ նախորդ իշխանությունների գործունեությանը քաղաքական գնահատական չտալը, հետհեղափոխական շրջանում ցուցաբերած դանդաղկոտությունը, նախկին իշխանությունների մեջ առանցքային դեր խաղացած կադրերից չազատվելը, օլիգարխների, զարտուղի ճանապարհներով ու իշխանական լծակները օգտագործելով հարստացածների նկատմամբ ցուցաբերված հանդուրժողականությունը, վճռականության պակասը հներին ու հեղափոխությամբ մերժվածներին պաշտպանվածություն են հաղորդում։ «Մի պահից նրանք իրենց սկսեցին արդեն ոչ միայն լավ պաշտպանված զգալ, այլ անցան հարձակման։ Վերջին մի քանի ամիսներին այդ հարձակումը բոլոր ճակատներով է ու ակնհայտ է։ Փորձում են իրենց քաղաքականությունից չհեռացած գործիչներ ներկայացնել, տարբեր քրեական գործերում հայտնվելուց հետո իրենց քաղաքական նկատառումներով հետապնդվող են հայտարարում, մտածելով քաղաքական հայտարարությամբ քողարկել իրենց արարքների քրեական բնույթը և ձեռք բերել լրացուցիչ պաշտպանություն»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում