Այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հարցն առնչվում էր թվով 7 ծննդատների հետ ֆինանսական պայմանագրերի դադարեցման հարցին. «Պարոն վարչապետ, կուզենայի լսել ձեր տեսակետը»:
Ի պատասխան վարչապետն ասաց. «Ինչո՞ւ է Մարալիկի ծննդատունը սպասարկում 25 գյուղերի: Ինչո՞ւ մենք հարց չենք դնում, որ ՀՀ յուրաքանչյուր բնակավայրում պետք է լինի ծննդատուն՝ որովհետև դա տրամաբանական չէ: Դա նույնն է, թե պահանջենք՝ ամեն մի շենքի մոտ ծննդատուն լինի»:
Վարչապետը նշեց, որ իրեն զարմացրել են Մարալիկի ծննդատան ցույց անող բժիշկները. «Նրանք ցույցի էին դուրս եկել սպիտակ խալաթներով ու ոտնամաններով և դրանցով գնալու էին ծնունդ ընդունելու»:
Մանրամասները՝ տեսանյութում: