Thursday, 25 04 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է

NASA-ն հրապարակել է «Մարս-2020» մարսագնացի համար անունների համառոտ ցանկը

Որոշվել է այն ինը անուններից բաղկացած ցանկը, որոնցից մեկը պաշտոնական անվանում կդառնա հինգերորդ մարսագնացի համար, որն ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունն այս տարի կուղարկի Մարս: Ցանկը հրապարակել է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի (JPL) մամուլի ծառայությունը՝ տեղեկացնում է TASS-ը։

«Մենք շատ ենք հպարտանում, որ մեր կոչը գրավել է մի քանի հազար դպրոցականների և փորձագետների ուշադրությունը: Այժմ խոսքը հանրությանն է. ցանկացած մարդ կարող է իր ձայնը տալ անվան հավանած տարբերակին»,- պատմել է NASA-ի մոլորակագիտության բաժանմունքի ղեկավար Լորի Գլեյզը: Անցյալ տարվա օգոստոսին հայտնի է դարձել, որ այդ ապարատի անունը կընտրեն ամերիկացի դպրոցականները, որոնք շարադրություն կգրեն Մարսի ուսումնասիրման թեմայով և դրանք կուղարկեն NASA: Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Գլեյզը, մրցույթի առաջին փուլին մասնակցել է ավելի քան 28 հազար երեխա:

Հունվարի կեսերին NASA-ի փորձագետներն ամփոփել են մրցույթի առաջին փուլի արդյունքները և հրապարակել կիսաեզրափակչի 155 մասնակիցների ցուցակը, որոնցից սոսկ մեկը հնարավորություն կստանա անուն շնորհելու մարսագնացին և մասնակցելու այս տարվա հուլիսին Քանավերալի հրվանդանի տիեզերակայանից դրա արձակման արարողությանը: Հունվարի 22-ին Գլեյզը և նրա գործընկերները հրապարակել են ինը ֆինալիստների ցանկը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մարտին: Համառոտ ցանկում հայտնված բոլոր անունները կապված են մարդու զանազան դրական հատկությունների՝ անսասանության (Endurance), քաջության (Courage), տոկունության (Fortitude), հանճարեղության (Ingenuity), կամքի աներերության(Tenacity), ներուժի (Promise), հաստատակամության (Perseverance), կանխատեսության (Vision) և մտքի պայծառության (Clarity) հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում