RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram ալիքներով իր հոսպիտալացման մասին տեղեկանալուց հետո իր Telegram-ում կատակել է սեփական առողջական վիճակի մասին:
«Ամանորյա տոներից չհեռացած լրատվամիջոցների հաղորդման կապակցությամբ, իբր ես սրտամկանի կաթվածով տեղափոխվել եմ հիվանդանոց, հայտարարում եմ, որ սրտի կաթված չեմ ստացել և չեմ կարող ստանալ այն պարզ պատճառով, որ ես սիրտ չունեմ», – գրել է Սիմոնյանը: