Friday, 19 04 2024
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակելու դեպքի առթիվ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրնսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հրազեն պահելու կամ կրելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունվարի 21-ին՝ ժամը 18։15-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավորից հաղորդում է ստացվել, որ նույն օրը նկատել է, որ դատարանի երկրորդ հարկի իր աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է, ապակիների արանքում առկա է կրակված գնդակ։ Նշանակվել է դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություն։

Նշենք, որ Տաթեւիկ Գրիգորյանն այն դատավորն է, որը քննել է Ժիրայր Սեֆիլյանի գործը ու նրան մեղավոր ճանաչել զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը Ժ.Սեֆիլյանին մեղադրանք էր առաջադրել առ այն, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, Հայոց Ցեղասպանության օրը՝ 2015 թվականի ապրիլի 24-ին, զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել:

Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ՝ առաջին ատյանի դատարանը 2018 թվականի մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել էր 10 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքներում։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում