Լուրեր
Զգուշացրեք ՀԾԿՀ նախագահին պատշաճորեն նշել ժամկետները. Բաբաջանյանը՝ փոխվարչապետին
  • 17:33
  • 2020-01-22
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցն առնչվում էր գազի գնին. «Օրերս ՀԾԿՀ նախագահը հայտարարեց, որ «Գազպրոմ»-ը պատրաստվում է հայտ ներկայացնել գազի գինը բարձրացնելու մասին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հայտարարեց, որ շարունակվում են բանակցությունները, և չի բացառվում, որ այդ հայտը կարող է լինել, և դա կարող է տեղի ունենալ ապրիլ ամսին»:

Արման Բաբաջանյանը, հիշեցնելով ՄԱԿ-ում հայկական կողմի ռուսամետ քվեարկությունները, Սիրիայում ռուսական հրամանատարության տակ Հայաստանի հումանիտար առաքելությունը և ռուսական ռազմաբազայի կարողությունների կրկնապատկումը, վարչապետից հետաքրքրվեց. «Այս դեպքում և՞ս գազը Ռուսաստանի ձեռքում օգտագործվում է որպես քաղաքական գործիք»:

Պատգամավորը փոխվարչապետին կոչ արեց զգուշացնել ՀԾԿՀ նախագահին պատշաճորեն նշել ժամկետները:

Ի պատասխան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց. «Ես չեմ բացառում, որ հայտ կներկայացվի, բայց չեմ էլ պնդում: Մեր հայտարարությունների միջև հակասություն չկա»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *