Լուրեր
Այսօրվա քվեարկությունը հետընթա՞ց եք համարում՝ ինչպես նշեց Մարուքյանը. Լուսինե Բադալյանը՝ վարչապետին
  • 17:19
  • 2020-01-22
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, անդրադառնալով այսօր Երևանի քաղաքապետարանի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի անդամների հաստատման նախագծի չընդունման հարցին, հետաքրքրվեց. «Արդյոք սա հետընթա՞ց եք համարում, ինչպես քանիցս նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը»:

Ի պատասխան վարչապետն ասաց. «Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը իրավական վերլուծություն է կատարել և եկել այն եզրակացության, որ քննիչ հանձնաժողով չի կարող ստեղծվել, քանի որ դա չի համապատասխանում Սահմանադրությանը, քանի որ Երևանի քաղաքապետարանն ունի իր խորհրդարանը՝ ի դեմս ավագանու: Քաղաքական որոշումը եղել է այն, որ մենք պետք է գնանք իրավական ճանապարհով»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *