Հունվարի 22-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ինչպես նաև էկոնոմիկայի, բարձր տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և Սփյուռքի հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները: Հանդիպման նպատակն էր քննարկել տնտեսական բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև աշխատատեղերի և նոր հնարավորությունների ապահովումը ՀԸԳՀ համաձայնագրի շրջանակներում:
Ավելի ուշ, Վասիլիս Մարագոսը՝ իր գլխավորած պատվիրակության հետ, հանդիպում է ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականների հետ՝ ծավալելու ոլորտային քննարկում էլեկտրոնային կառավարման, էներգետիկայի և պետական կառավարման ոլորտի բարեփոխումների ուղղությամբ ԵՄ-Հայաստան փոխգործակցությանը, ինչպես նաև Ներդրողների առաջիկա համաժողովին ԵՄ աջակցությանը և Հայաստանում ներդրումներ ներգրավելու հնարավորություններին վերաբերող հարցեր: