Լուրեր
Երբեք չենք ասել, որ 160 հազար դրամանոց ՀԴՄ-ները վաճառվելու են 60 հազարով. ՊԵԿ նախագահը՝ Անի Սամսոնյանին
  • 16:17
  • 2020-01-22
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հունվարի 22-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին ուղղեց երեկվա իր բարձրացրած հարցը ՀԴՄ նոր սերնդի սարքերի բացակայության մասին. «Տնտեսվարողները կանգնած են խնդրի առաջ: Մասնավոր կազմակերպությունները ՀԴՄ սարքերի համար պահանջում են 170-200 հազար դրամ»:

Պատգամավորը նշեց, որ վարչապետը խոսել էր 60 հազար դրամով ՀԴՄ սարք գնելու հնարավորության մասին. «Սակայն շուկայում նման գին չկա»:

Ի պատասխան՝ ՊԵԿ նախագահն ասաց. «Եթե մարդիկ ձեզ նման են ընկալել վարչապետի հայտարարությունը, ապա թյուրըմբռնում կա: Մենք երբեք չենք հայտարարել, որ 160 հազար դրամանոց ՀԴՄ սարքը վաճառվելու է 60 հազար դրամով: Մենք ասել ենք, որ պետության կողմից վաճառվող մեքենաները կլինեն 60 կամ 98 հազար՝ ինքնարժեքից ցածր: Ուղղակի հիմա այդ ՀԴՄ-ները չկան, և ազատ տնտեսական հարաբերություններ են»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *