Լուրեր
Ողջունում եմ. Սա նախկին անարդարության վերացմանն ուղղված քայլ է. Արկադի Խաչատրյան
  • 15:42
  • 2020-01-22
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հունվարի 22-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը, ողջունելով այս օրենքի նախագիծը, ասաց. «Նախկին մոտեցումը, երբ բանկը առաջին օրը ավանդատուին տոկոս չէր հաշվեգրում, համարում եմ սպառողի իրավունքի ոտնահարում: Հետևաբար այս նախաձեռնությունը կարելի է համարել նախկին անարդարության վերացմանն ուղղված քայլ»:

Նրա խոսքով՝ արդարացի է նաև այն մոտեցումը, որ վերջին օրը սպառողին գումար չի վերադարձվում:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *