«Ցանկացած տեսակի բռնություն ես անընդունելի եմ համարում: Առավել անընդունելի եմ համարում դատական իշխանության նկատմամբ: Սա ուսումնասիրության առարկա պիտի դառնա: Կարծում եմ՝ իրավապահ մարմինները արդեն համապատասխան նյութեր են ուսումնասիրում: Թեկուզ շատ դեպքերում խոսում են փոխաբերական իմաստով, որ հարվածեցին դատական իշխանությանը, այստեղ ուղղակի հարձակում է տեղի ունենում դատական իշխանության վրա: Փորձում եմ լավատես լինել և այստեղ որևէ ենթատեքստ չտեսնել, բայց անհրաժեշտ է ուսումնասիրել և հասկանալ եղելությունը: Որպես այդպիսին՝ դատական իշխանության պաշտպանվածությունը, այդ թվում ֆիզիկական պաշտպանվածությունը, պետք է գտնվի պետության մշտական հովանավորության ներքո»,-անդրադառնալով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավորի աշխատասենյակի պատուհանին կրակելուն՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: