Լուրեր
Քանի գնում այս մարդկանց դուր է գալիս Սերժ Սարգսյան լինելը. Մարուքյան

«Սերժ Սարգսյանի ժառանգությունը, որ այսօր մնացել է, պետք է փոխել: Սրա մասին արդեն 2 տարի է խոսում ենք: Այդ ժառանգությունը փոխելուն է միտված լինելու մեր մասնակցությունը»,-անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Եթե դրանից դուրս այլ ավելի լավ առաջարկներ կլինեն, ապա դրան ԼՀԿ կողմ կլինի.«Եթե լինի առաջարկ, որ, օրինակ՝ այս համակարգը պիտի պահվի, կամ այս համակարգը ավելի վատթարացնող մի բան կլինի, ես Ձեզ վստահեցնում եմ, որ մենք չենք մասնակցի որևէ իմիտացիոն պրոցեսի: Երկու օր առաջ տիկին Մակունցի հարցազրույցն այն մասին էր, որ որևէ նպատակ չկա, որ այն մեխանիզմները, որ Սերժ Սարգսյանը իր համար ձևավորել էր, դրանցից հրաժարվելու: Ես սրա համար մեծ ցավ ապրեցի: Այսինքն՝ մարդկանց 2 տարի է խաբու՞մ եք: Ասում են, որ քաղաքական կամքը կա, բայց հաջորդ գործողությամբ ցույց են տալիս, որ այդ կամքը չկա»,-հավելեց Մարուքյանը:

  • Դիտումներ՝ *