Այսօր՝ հունվարի 22-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Լիցենզավորման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի հարցի՝ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ասաց. «Փոխանակման շուկան հետընթաց է, այնտեղ լուրջ ստվեր կա, և չպետք է դա ընդլայնել»:
Նա հիշեցրեց հարձակումները չենջերի վրա. «Այդ ամենը վերացել է շատ լուրջ աշխատանքի շնորհիվ: Դա ֆիզիկական մարդկանց միջև սահմանափակ գործունեության տեսակ է: Հիմա նույնիսկ տուրիստներն այդ խնդիրը չունեն, որովհետև օնլայն իրենց բանկերի միջոցով կարող են ցանկացած արտարժույթով կամ իրենց քարտերով վճարում իրականացնել»:
Մանրամասները՝ տեսանյութում: