Thursday, 25 04 2024
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները

Հացադուլից հետո պատրաստ եմ դիմել նաև ջրադուլի․ Ալեքսանդր Քանանյանը բողոքում է ՀԷԿ-երի դեմ

2001 թվականից Քարվաճառում բնակվող քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը հացադուլ է հայտարարել,  քանի որ մտահոգված է  տարածքի ապագայով և խողովակների փոխարեն ուզում է գետեր տեսնել Արցախում։

Ալեքսանդր Քանանյանից փորձեցինք ճշտել, թե ինչ արձագանք է գտել իր հացադուլն Արցախում, պաշտոնյաներից ովքեր են այցելել այս ընթացքում իրեն և ականջալուր եղել իր բողոքի ծայրահեղ դրսևորմանը։

«Իրականում խնդիրը շատ  վաղ պատմություն ունի։ Վերջին տարիների ընթացքում Արցախում բնապահպանական բոլոր հնարավոր կարգավորումների սանձարձակ խախտմամբ իրականացվել է փոքր ՀԷԿաշինություն։ Արցախի գետերի մի զգալի մասը հենց այսօր այս պահին  ամբողջությամբ հոսում է խողովակաշարերով գետահուներով հոսելու փոխարեն։ Հատկապես Քաշաթաղի և Քարվաճառի շրջանում իրավիճակը վաղուց հատել է ճգնաժամային սահմանագիծը։ Ես մոտ երկու տարի պարբերաբար անդրադառնում էի խնդրին, տեսնում էի, որ տեղում իշխող քրեական օլիգարխիան որևէ միտք չունի սահմանափակելու իր անասնական ագահ ախորժակը։ Անցած տարվա հունիսին կառավարությանը զգուշացրել եմ, որ, որպես պատասխանատու քաղաքացի, այսուհետ չեմ հանդուրժելու Քարվաճառում որևէ նոր ՀԷԿ-ի շինարարություն։ Իրենք լկտի կերպով անտեսել են իմ պահանջը և ներկա պահին միանգամից մի քանի խոշորածավալ շինարարություն են իրականացնում։ Եվ ես երկուշաբթի օրը Քարվաճառի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանին ուղղեցի մի պահանջագիր, որում շատ հստակ ժամկետներ էին նշված։ Բնականաբար նրանք տեղը չբերեցին իրավիճակի լրջությունը, և ես երեկ, ժամը 12․00-ից հացադուլ եմ հայտարարել մինչև պահանջագրում առկա պահանջները բավարարվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշում է Ալեքսանդր Քանանյանը։

Թեև, ըստ նրա, հացադուլը, որպես բողոքի ձև, մեր ժամանակներում հեղինակազրկված է, սակայն իր լրջությունն ու վճռականությունը ցուցադրելու համար հստակորեն և աներկբա հայտարարել է, որ սովորական ջրով հացադուլն ընդամենը նախազգուշական միջոց է և մոտ 15 օրվա ընթացքում, եթե իր պահանջներն անվերապահորեն չկատարվեն, ապա դիմելու է ջրադուլի։ Քանանյանը կարծում է, որ իր պահանջները բխում են ազգային անվտանգության հրամայական անհրաժեշտությունից։

«Իմ նպատակն է հուշել, հիշեցնել, որ մարդիկ, հասարակությունը պարտավոր են տեր կանգնել երկրին, պատասխանատվություն  ստանձնել, կասեցնել քրեաօլիգարխիայի գործողությունները, անգամ եթե պաշտոնական Երևանը ինչ-ինչ անհասկանալի և սխալ ու անկարող հաշվարկներով չի կարողանում ստանձնել լիարժեք քաղաքական և կառավարչական պատասխանատվություն Արցախում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ»,- ասաց Ալեքսանդր Քանանյանը։

Հարցին, թե հացադուլ հայտարարելու ընթացքում Արցախի որ պաշտոնյաներն են հանդիպել իր հետ, Քանանյանն արձագանքեց․ «Մի շարք պաշտոնյաներ արդեն հանդիպել են, քանի որ դրանք եղել են բանակցային տարրեր պարունակող հանդիպումներ, կարծում եմ, որ այս պահին վաղաժամ է նրանց անունները հրապարակելը։ Ես նախապես համաձայնություն չեմ ստացել, որ նրանց անունները հրապարակեմ»։

Հետաքրքրվեցինք, թե որքան ժամանակ է շարունակելու հացադուլը Ալեքսանդր Քանանյանը։

«Եթե ես տեսնեմ, որ անիմաստ կերպով ժամանակ են ձգում և իմ պահանջները չեն կատարում, ապա ես կհայտարարեմ  նաև ջրադուլ։ Իմ հացադուլի ժամկետները պայմանավորված են իրենց խոհեմությամբ։ Ես անվերապահորեն գնալու եմ մինչև վերջ և Արցախի բնությունը ոչնչացնող և բախտի քմահաճույքով և Երևանի անպատասխանատվությամբ դեռևս քրեական պատասխանատվության չենթարկված Սերժսարգսյանական վարչակազմի արցախյան հատվածը միևնույնն է՝ նահանջելու է։ Այլ տարբերակ նա չունի։ Որքան ավելի արագ նահանջեն, այնքան ավելի խոհեմ կգտնվեն»,- նշեց Քանանյանը։

Մեր հարցին, թե կա՞ն քաղաքացիներ, որոնք ցանկանում են միանալ իրեն և հանդես գալ նույն պահանջով, Քանանյանն արձագանքեց․ «Ես կտրուկ կերպով դեմ եմ և դիմադրել եմ, որ որևէ մեկը փորձի դիմել այդ նույն քայլին՝ հացադուլին։ Ես տարբեր հեռախոսազանգեր եմ ստանում և՛ Քաշաթաղից, և՛ Ստեփանակերտից, նկատի ունեմ՝ այն տարածքներից, որտեղի բնակչությունն էապես տուժել է ապօրինի ՀԷԿաշինությունից։ Անկեղծ ասած, ես չեմ հետևում սոցիալական ցանցերին, բայց ինձ պատմում են, որ սոցիալական ցանցերում շատ լուրջ և պատկառելի ալիք է բարձրացել՝ ի պաշտպանություն ինձ, ինչի համար շնորհակալ եմ։ Կարևոր է, որ մարդիկ ևս մեկ անգամ առիթ ունեցան խորհելու և տեր կանգնելու մեր հայրենիքին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում