Լուրեր
Սիրելի տղաներ և սիրելի աղջիկներ, գլուխներդ մի կորցրեք, էսօր կաք, վաղը չկաք. Էդմոն Մարուքյանը՝ Իմ քայլին
  • 13:26
  • 2020-01-22
  • Դիտումներ՝ *

Հեղափոխությունից հետո Հայաստանի խորհրդարանական կյանքում այն, ինչ այսօր իշխանությունն անում է, երևի առաջին մեծ հետընթացի արձանագրումն է ժողովրդավարությունից ու թափանցիկությունից: Եվ ընդդիմության իրավունքների սահմանափակման առումով նաև սա շատ մեծ ու վատ ավանդույթի սկզիբ է: Այս մասին այսօր խորհրդարանում հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած քննիչ հանձնաժողովի ստեղծումը տապալելու հարցին:

  • Դիտումներ՝ *