Այսօր՝ հունվարի 22-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացում կատարելու հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը կարծում է, որ բանկերի վրա չպետք է լրացուցիչ պարտականություն դնել՝ պարզելու, թե թոշակառուն ո՞ղջ է կամ հանրապետությունո՞ւմ է արդյոք. «Բանկը ցուցակը ստանում է, վճարում ու վերջ»:
Նրա խոսքով՝ գոյություն ունի պետություն, որը գրանցում է քաղաքացիների մահերը, բացակայությունները. «Այդ ամենը պետք է լինի ավտոմատացված: Մենք չգիտե՞նք, թե մեր քաղաքացիները որտեղ են, եթե չգիտենք՝ ավելի վատ: Ես հասկանում եմ՝ բազաների սինխրոնիզացման խնդիր կա, բայց պետք է անցնենք դրան»:
Մանրամասները՝ տեսանյութում: