Հայաստանի միակ ներկայացուցիչն ավարտեց ելույթները Պատանեկան օլիմպիական խաղերում:
Շվեյցարական Լոզան քաղաքում ընթացող Ձմեռային խաղերում Սպարտակ Ոսկանյանը տղամարդկանց 10 կմ դասական ոճում 79 մարզիկների պայքարում 68-րդն է:
Ավելի վաղ` Ոսկանյանը 1,5 կմ արագավազքում չի հաղթահարել որակավորման փուլը՝ զբաղեցնելով 78-րդ հորիզոնականը:
Ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերն անցկացվում են 2020 թվականից։ Խաղերին հանդես են գալիս 15-18 տարեկան 1880 մարզիկներ ավելի քան 70 երկրից: