Այսօր՝ հունվարի 22-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացում կատարելու հարցը:
Ինչպես նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ այս կարգավորումով հնարավորություն է տրվում թոշակառուին բանկ չայցելելու. «Քանի որ բանկի համար դժվար էր հավաստիանալ կենսաթոշակառուների տեղաշարժման խնդիր ունենալու հարցում, կարգավորումը տարածեցինք բոլոր կենսաթոշակառուների վրա»:
Նրա խոսքով՝ ի վերջո ապրում ենք 21-րդ դարում և պետք է օգտվել տեղեկատվական տեխնոլոգիաներից:
Մանրամասները՝ տեսանյութում: