Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Factor TV-ն իր գործունեության ընթացքում 67 միլիոն 672 հազար 828 դրամ հարկ է վճարել և հարկային որևէ արտոնություն չունի. արձագանք ապատեղեկատվությանը

Օրերս ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մալյանը գրառում էր կատարել` պնդելով, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ից ֆինանսավորում ստացող կազմակերպությունները համարվել են բարեգործական ու ազատվել մի շարք հարկերից։ Այս տեղեկությունը հաջորդ իսկ օրը հերքել էր հիմնադրամի գործադիր տնօրենը՝ մանրամասն բացատրելով, որ հարկերից ազատված են ոչ թե դրամաշնորհառու կազմակերպությունները, այլ՝ հիմնադրամը, որը սկսած 1998 թվականից բազմիցս ճանաչվել է որպես բարեգործական կազմակերպություն ու հարկային արտոնություն ստացել նախորդ կառավարությունների օրոք։

Ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ վերը նշված գրառման մեջ, ի թիվս այլ կազմակերպությունների, որպես հարկերից ազատված ՀԿ ներկայացվել էր նաև «Ֆակտոր տեղեկատվական կենտրոնը», ինչի կապակցությամբ մենք հունվարի 15-ին ևս հանդես եկանք հերքմամբ։ Այդուհանդերձ, նույն օրը «Արմնյուզ» հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդման եթերում, հիմք ընդունելով այս կեղծ տեղեկատվությունը, լրատվադաշտի մեր որոշ գործընկերներ դա ներկայացրել են իբրև ճշմարիտ փաստ ու, որպես ելակետ ունենալով Factor TV-ի  հետ կապված  թյուր տեղեկատվությունը, հանգել ոչ ճիշտ եզրահանգումների։

Մասնավորապես՝  «Ժուռնալիստների  միության նախագահ», 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը և TV5-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը  նշել են, որ դա խտրական մոտեցում է՝ հարցադրում անելով, թե  ինչու է Factor.TV-ն  ազատվել հարկերից։  Իսկ Tert.am-ի  սեփականատերերից Միհրան Պողոսյանն էլ՝ պնդում անելով, որ FactorTV-ն բարեգործական է, տարակուսել է, թե այդ դեպքում ինչու այդպիսի կարգավիճակ չունեն այլ լրատվամիջոցներ։

Հատկանշական է, որ ապատեղեկատվությանը տրվել է նաև «Մեդիա պաշտպան» ՀԿ-ն՝ հայտնի հեղինակի գրառման մեջ բերվածը ներակայացնելով իբրև անհավասար պայմաններ՝ լրատվամիջոցների համար։

Վստահ լինելով, որ մեր գործընկերները նպատակ չեն ունեցել միտումնավոր  ապատեղեկատվություն ներկայացրել FactorTV-ի  մասին, այլ,  միգուցե, բավարար ժամանակ չեն ունեցել այն ճշտելու համար կամ ծանոթ չեն եղել մեր հերքմանը, հարկ ենք համարում նրանց և հանրությանը ևս մեկ անգամ տեղեկացնել, որ «Ֆակտոր տեղեկատվական կենտրոնը» մշտապես վճարել և վճարում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը, տուրքերը և դրանց հավասարեցված վճարները։

FactorTV-ն բարեխիղճ հարկատու է և երբևէ որևէ հարկային կամ այլ տիպի առավելություն չի ունեցել և չունի գործընկերների նկատմամբ։

Միայն 2019 թ ընթացքում «Ֆակտոր տեղեկատվական կենտրոնը» պետբյուջե է վճարել 28 միլիոն 833 հազար 575 դրամ հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ։

Իսկ իր գործունեության 3 տարիների ընթացքում «Ֆակտոր տեղեկատվական կենտրոնը» վճարել է  ընդհանուր 67 միլիոն 672 հազար 828 դրամ հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ։

Նաև հարկ ենք համարում նշել, որ լրատվադաշտի  իր գործընկերների հետ հարաբերություններում Factor TV-ն մշտապես հանդես է գալիս որպես պարկեշտ գործընկեր՝  ակնկալելով նույնպիսի վերաբերմունք նրանցից։

Լիահույս ենք, որ մեր գործընկերները, որպես բարեխիղճ լրագրության ջատագովներ, իրենց ղեկավարած լրատվամիջոցներում կտեղադրեն նաև այս հայտարարությունը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում