ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հավանություն Է տվել այն բանաձևին, որն օրենսդիր մարմնի վերին պալատին թույլ կտա նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի շրջանակում գործընթացն իրականացնել արագացված ռեժիմով: Նիստը հեռարձակել են ամերիկյան լրատվական հեռուստաընկերությունները:
Ձայները բաշխվել են կուսակցական պատկանելիությանը համապատասխան՝ 53 հանրապետական կողմ Է արտահայտվել, 47 դեմոկրատ՝ դեմ:
Իմփիչմենթի քննության ժամկետն ու հաջորդականությունը կանոնակարգող նախաձեռնության հեղինակը Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելն: Նա հայտարարել է, որ ուզում է ինփիչմենթի ընթացակարգը շուտափույթ ավարտել, ինչը կբերի Թրամփի արդարացման: Ենթադրվում է, որ Սենատում այդ գործընթացը կշարունակվի մոտավորապես երկու շաբաթ: Առաջարկությունը հարուցել Է դեմոկրատների խիստ քննադատությունը: