Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում

ԲՀԿ-ն ցույց տվեց հետհեղափոխական գլխավոր խնդիրը

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի առանցքային խնդիրներից մեկը հավասարակշռության էական խախտումն է, որը, հեղափոխության հանգամանքով պայմանավորված, օբյեկտիվ իրողություն է, սակայն հետագա էվոլյուցիոն զարգացման տեսանկյունից՝ նույնքան օբյեկտիվ հրամայական վերականգնման հրատապության իմաստով: Ապահավասարակշռված քաղաքական դաշտի առկայությունը էական խնդիր է, այն կարող է հանրության մեծամասնության համար գրավիչ և գոհացնող լինել նոր իշխանության հանդեպ վստահության ֆոնին, սակայն առաջացնել մեծ վակուում պետական զարգացման հեռանկարի տեսանկյունից: Իսկ քաղաքական վակուումը, քաղաքական հավասարակշռության էական խախտումով ներքաղաքական կյանքը, իր կարճաժամկետ էֆեկտով, կլինի խաբուսիկ, իսկ երկարաժամկետ առումով՝ ընդհուպ աղետալի:

Մեծ հաշվով, պետությունների ու հասարակությունների համար էական խնդիրներ, ազգային անվտանգության սպառնալիքներ առաջանում են նաև հենց այդ՝ ներքաղաքական դիսբալանսի հետևանքով: Իր հերթին առաջանում է հարց՝ ինչպե՞ս վերականգնել բալանսը: Ի վերջո, բալանսավորվածությունը վերականգնելու համար հո հետ չի՞ շրջվելու հեղափոխության արդյունքը: Առավել ևս, որ բառացիորեն այսօր «Ծառուկյան» խորհրդարանական խմբակցության կազմի մի զգալի մասը ցույց տվեց, թե ինչ է նշանակելու հեղափոխության արդյունքի հետշրջում, կամ նույնիսկ՝ հետագա կապիտալիզացիայի դանդաղում: Միաժամանակ, այդ խնդիրը ամեն օր ի ցույց է դրվում տարբեր քարոզչամիջոցներից, որոնց միջոցով կատարվում է նախկին իշխող համակարգի այս կամ այն թևի ռեաբիլիտացիայի փորձ:

Ընդ որում, այդ գործընթացը ինքնին կարող է ունենալ նաև դրական տարրեր, նույն ներքաղաքական բալանսի վերականգնման տեսանկյունից, բայց չկա դրա համար անհրաժեշտ առանցքային հանգամանքը՝ այդ ուժերի կամ թևերի նոր խոսքը և նոր ոճը, նոր բովանդակությունը: Նրանք որդեգրել են նոր իշխանությանը հայելային պատասխանի, ու ռեաբիլիտացիայի, այսպես ասած, «կացնային» տարբերակները: Իսկ այստեղ էֆեկտը կամ էլ ավելի կխորացնի այդ դիսբալանսը՝ հօգուտ նոր իշխանության, ընդ որում՝ ավելի արհեստականորեն, այսինքն՝ ոչ այնքան ընթացիկ վաստակի, որքան նախկին համակարգի հանդեպ հանրային բացասական վերաբերմունքի նոր ալիքի բերումով, ինչն իր հերթին կառաջացնի խնդիր: Եվ հակառակ պարագայում՝ որևէ կերպ աշխատելու դեպքում, այդ քարոզչության էֆեկտը դրական չի կարող լինել որևէ մեկի, և առավել ևս հանրության ու պետության համար: Որովհետև իշխանության վարկանիշի անկման վրա խաղը կբխի զուտ խմբային, ոչ հանրային շահից, եթե անգամ ունենա արդյունք:

Այստեղ բախվում ենք առանցքային մյուս խնդրին՝ Հայաստանում «պոզիտիվ» տրամաբանության և տոնայնության, այլ կերպ ասած՝ սեփական վարկանիշի ձևավորման և աճի վրա խաղի բացակայությանը, կամ խաղացողների բացակայությանը քաղաքական դաշտում: Դա ներքաղաքական բալանսի վերականգնման գուցե բավականին բարդ, հետհեղափոխական պայմաններում կարող է լինել դժվարին, սակայն, թերևս, հանրային ու պետական շահի տեսանկյունից՝ ամենաառողջ ու հեռանակարային գործընթացը: Գործընթաց, որը կսահմանի քաղաքականության նոր նշաձող, կձևավորի ներքաղաքական պոզիտիվ բալանս, ստիպելով մնացյալ խաղացողներին իրենց ենթամշակութային ու անգամ ենթագիտակցական տարրերով կա՛մ դուրս մղվել քաղաքականությունից, կա՛մ իրենց միջից դուրս մղել այդ տարրերին և մտածել քաղաքական համալրումների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում