Այսօր՝ հունվարի 22-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Իմ կարծիքով՝ 20-26 հազարը այն գումարը չէ, որի համար մարդը թաթախվի կոռուպցիոն ռիսկերի մեջ»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
Նրա խոսքով՝ խնդիրը տեխնիկական բնույթի է. «Կերակրողին կորցրած ուսանողը ուստարվա սկզբում դիմում է իր ուսումնական հաստատությանը և ստանում է այդ նպաստը: Ուստարվա ավարտի հետ այդ պայմանագիրը ավարտվում է, հաջորդ ուստարում նա կրկին դիմում է»:
Պատգամավորը բացատրեց նաև, թե ինչու են տարիքը փոխել՝ 23 տարեկանից դարձնելով 26. «Ընդամենը նոր կարգավորում է մտցվում»:
Մանրամասները՝ տեսանյութում: