Այսօր՝ հունվարի 22-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
Երևան քաղաքի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի անդամների հաստատմանն առնչվող օրինագծի քվեարկության ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս հայտնեց, որ քաղաքական մեծամասնությունը գիշերվա ընթացքում վերաիմաստավորել է իր որոշումը և չի տապալի քվեարկությունը:
«Հակառակ դեպքում կստեղծվի վատ նախադեպ, ինչը կարող է քաղաքական հետընթաց արձանագրել ժողովրդավարության իմաստով»,- ասաց նա:
Նրան միացավ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ասելով. «Թույլ տվեք ստեղծել հանձնաժողով: Ի վերջո՝ դուք վատ վիճակի մեջ եք դնում նաև ձեր քաղաքապետին»:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ «Իմ քայլը» չի մասնակցելու քվեարկությանը:
Մանրամասները՝ տեսանյութում: