Լիբանանի նոր կառավարության մեջ հայուհի է ընդգրկվել։ Վարդինե Օհանյանը, որը նշանակվել է երիտասարդության և սպորտի հարցերով նախարար, դարձել է առաջին հայազգի կին նախարարը Լիբանանի ժամանակակից պատմության մեջ։ Այս մասին հայտնում է Horizonweekly-ն:
Նրա թեկնածությունը առաջարկել է ՀՅԴ-ն: Մինչ այդ պաշտոնին նշանակումը Վարդինե Օհանյանը զբաղեցրել է «Զվարթնոց» կրթական կենտրոնի տնօրենի պաշտոնը։
Հիշեցնեմ, որ Լիբանանի նախագահ Միշել Աունը վարչապետ Հասան Դիյաբին նոր ձևավորված կառավարության ղեկավար է նշանակել: Նոր կառավարության կազմում 20 նախարար է ընդգրկված, այդ թվում՝ 5 կին: Իսկ Զեյնա Աքերը դարձել է Լիբանանի և, առհասարակ, արաբական աշխարհի Պաշտպանության առաջին կին նախարարը: