Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

«Ոմանք խցկվել են ՀԽ և փորձում են իրենց անձնական հետաքրքրությունները բավարարել»․ ինչո՞ւ Գագիկ Մակարյանն ընդունեց կառավարության առաջարկը

«Որպես այլևս նաև Հանրային Խորհրդի անդամ՝ տվյալ կառույցի շրջանակներում իմ անելիքների շարքում առաջնահերթ դիտարկում եմ երկու կարևորագույն  խնդիր․ առաջինը՝ Հանրային Խորհրդի  ինստիտուցիոնալ մեխանիզմների կիրառումն  ու  զարգացումը, երկրորդ՝  օրակարգերի  ճիշտ ձևավորումը՝ այն օրակարգերի, որոնք բխում են մեր հասարակության, տնտեսության, բիզնես միջավայրի և կառավարության շահերից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց  Գործատուների հանրապետական միության նախագահ  Գագիկ Մակարյանը։

Հիշեցնենք, որ կառավարության հունվարի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված էր նաև Հանրային Խորհրդի անդամ նշանակելու հարցը և Գագիկ Մակարյանը, որպես կառավարության կողմից առաջադրված թեկնածու, նշանակվել է Հանրային Խորհրդի անդամ։

Նա մասնագիտությամբ ֆիզիկոս է, ունի գիտությունների թեկնածուի աստիճան:

Թե ինչու է  համաձայնել անդամակցել Հանրային Խորհրդին, Մակարյանը պարզաբանեց․

«Երբ կարդում ենք Հանրային խորհրդի մասին օրենքն՝ այնտեղ նշված դրույթներից մեկն էլ  սոցիալական գործընկերության խթանումն է, իսկ ՀՀ-ում սոցիալական գործընկերության պաշտոնական գործընկերներից մեկը մեր միությունն է՝ Գործատուների հանրապետական միությունը, հետևաբար իմ համաձայնությունը տալիս՝ ես վերոնշյալ բաղադրիչը  հաշվի առա, որպեսզի այսուհետ մեր կազմակերպության, կառավարության, մյուս համապատասխան գերատեսչությունների և Հանրային խորհրդի  համագործակցությունն առավել արդյունավետ լինի։

Սակայն, բացի սրանից,  կա նաև այլ պատճառ․ նայելով Հանրային Խորհրդի կազմը, այդ  թվում նաև դրա հանձնաժողովների ու ենթահանձնաժողովների, ենթակա  աշխատանքային խմբերի և բազմաթիվ այլ մարդկանց  ընդգրկվածությունն  այդ  միության մեջ, ես անկեղծորեն շատ եմ ափսոսում, որ այդ հսկայական կառույցն իր ողջ ռեսուրսներով արդյունավետ չի կիրառվում։ Սա էլ իր հերթին ունի իր պատճառները, որոնցից մեկն էլ այն է, որ այս կառույցում նախ ինստիտուցիոնալ բարեփոխումների կարիք կա, որովհետև այդ բուրգը, որպես մեկ միասնություն, պետք է ճիշտ աշխատի, և հաջորդը՝ տեղեկատվության  ստացման և փոխանցման խնդիր կա, քանի  որ  օրակարգերը հաճախ ձևավորվում են ոչ օբյեկտիվ  և  ոչ  նպատակային․ մասնավորապես  նկատի ունեմ այն, որ ամեն մի հանձնաժողով կարող է իր համար օրակարգ մշակել և դա առաջ տանել՝ ելնելով  իրենց առջև դրված խնդիրներից կամ շատ դեպքերում նաև իրենց անձնական հետաքրքրություններից, մինչդեռ պետք է հասկանալ, որ իրականում այդ օրակարգերը պետք է մշակվեն թե´  ներքևից  եկող  առաջնահերթությունների, թե´  կառավարությունից եկող փաստաթղթերում տեղ գտած առաջարկությունները քննարկելու, թե´ ռազմավարական առաջադիմական մտքեր գեներացնելու  հիման վրա։

Ես տեսնում եմ, որ Հանրային Խորհրդում կան որոշ մարդիկ, ովքեր իրենց մտածելակերպով  շատ հին են, ավելորդ աղմուկ են առաջացնում, այս կամ այն հարցի շուրջ հնացած մոտեցումներ են փորձում առաջ տանել, կարող են անգամ քննարկման բուն թեման ու օրակարգը շեղել, ինչի արդյունքում էլ  Հանրային  Խորհրդի  նկատմամբ եղած վստահությունն է զգալիորեն «մաշվում»։

Կարծում եմ՝  պետք է լուրջ վերաբերել այս կառույցին, քանի որ թերևս հիմա՝ կառավարությունն  ու  հասարակությունն ունեն  ակնկալիքներ Հանրային Խորհրդի անդամներից՝ լուրջ տեսակետներ լսելու, կարևոր առաջարկներ և խորհուրդներ ստանալու, հասարակական լայն տարածում ունեցող խնդիրների վերաբերյալ օպտիմալ  լուծումներ գտնելու տեսանկյունից, ինչը նախկինում չի եղել և  ոմանք ուզում են այնպես անել, որ հիմա էլ չլինի, բայց հուսով եմ՝ դա նրանց մոտ չի հաջողվի։

Համոզված եմ, որ Հանրային Խորհրդում պետք է ընդգրկվեն մոտիվացված մարդիկ, ովքեր իսկապես ցանկություն ունեն աշխատելու իրենց առնչվող ոլորտում առկա պրոբլեմների լուծման ուղղությամբ, հասարակական հնչեղություն ստացած հարցերը քննարկելու համար, այլ ոչ թե իրենց անձնական շահերի համար խցկվեն այդ կառույց և օգտագործեն դրա  համբավը։ Պետք է մտորել սրա շուրջ, փոխել  ձևավորված մթնոլորտն ու այս կառույցի շուրջ ստեղծված իրավիճակը»։

Ճշտող հարցին՝  կոնկրետ ո՞ւմ նկատի ունեք, երբ ասում եք «ոմանք խցկվել են այդ կառույց և փորձում են դրա համբավն օգտագործել՝ իրենց անձնական հետաքրքրություններն առաջ մղելու համար», ովքե՞ր են այդ անձինք, Մակարյանը պատասխանեց․

«Այս պահին անուններ տալ չեմ ուզում․ այդ մասով ես ինքս ինձ համար դեռ որոշ ճշտումներ եմ անում և թերևս ներկա դրությամբ՝  հստակ անուններ չեմ նշի, սակայն վստահեցնում եմ՝ առաջիկայում այս հարցին նույնպես կանդրադառնամ։ Այսօր միայն կարող եմ ասել, որ դիտարկելով Հանրային Խորհրդի  կազմն ու դրա հանձնաժողովների անդամներին, ուսումնասիրելով նրանց օրակարգերը, ներկայիս գործունեությունն ու անգամ նախկին տարիների հաշվետվությունները՝ ֆիքսել եմ, որ այստեղ կան շատ մարդիկ, ովքեր ոչ այնքան գիտելիք ու աշխատելու մոտիվացիա ունեն, որքան  իրենց համար ինչ-որ ստատուս ապահովելու, իրենց վրա ուշադրություն հրավիրելու և անձնական շահերը սպասարկելու ցանկություն, սակայն խորհուրդ կտամ նրանց  փոխել իրենց  վարքագիծը, զերծ մնալ  դեմագոգիայից  ու սկսել աշխատել, իրականացնել իրենց բուն առաքելությունը։

Ինքս գտնում եմ, որ  Հանրային Խորհուրդն իր այն կարգավիճակով, որը նրան տրված է Սահմանադրությամբ և Հանրային Խորհրդի մասին օրենքով՝ պետք է արդարացված լինի․ այն ունի ամենատարբեր ոլորտները համակարգող շուրջ 15 հանձնաժողով, սակայն  այսքան ժամանակ այդ հանձնաժողովների աշխատանքն որևէ կերպ չի դրսևորվել, չի արտացոլվել հանրային կյանքում, հասարակությունն իրեն հուզող  գեթ մեկ հարցի պատասխան այնտեղից չի ստացել, մինչդեռ Հանրային Խորհրդի գոյություն ունենալու փաստը պետք է արդարացված լինի, նրա աշխատանքը պետք է երևացող  լինի թե´ հասարակության կյանքում, թե´ կառավարության համար, հակառակ պարագայում այս մոդելը չի աշխատի, հասարակության և կառավարության հետ կապը չի ստացվի, երկխոսություն ապահովել չի լինի։

Այս ամենը հաշվի առնելով էլ ընդունեցի կառավարության առաջարկը և իմ գիտելիքների ներածին չափով կփորձեմ Հանրային Խորհրդի նախագահի հետ միասին համակարգել և ինստիտուցիոնալ առումով կարգավորել այս կառույցում առկա խնդիրները՝ ի նպաստ ծառայեցնելով նաև իմ աշխատանքային փորձը, որը թույլ կտա օգտակար լինել սոցիալական, ֆինանսական, տնտեսական, արդյունաբերական և  բիզնես միջավայրին առնչվող հարցերում»։

Ինչ վերաբերում է Հանրային Խորհրդի նորանշանակ նախագահ Ստեփան Սաֆարյանի հետ հարաբերություններին ու վերջինիս նախագահությանը, մեր զրուցակիցը նշեց․

«Շատ ուրախ եմ Ստյոպա Սաֆարյանի համար։ Նրա հետ ունեմ աշխատանքային շատ լավ հարաբերություններ և համոզված եմ, որ միասին փոխադարձ հարգանքի մթնոլորտում կկարողանանք հնարավորինս արդյունավետ համագործակցել այս կառույցի շրջանակներում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում