Ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնը և հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ջոն Փիթերսն ամուսնացել են Մալիբու քաղաքում անցկացված փակ արարողության ժամանակ, հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Ինչպես հայտնի է դարձել, հարսանիքը տեղի է ունեցել հունվարի 20-ին:
Պարբերականի տվյալներով, զույգը վերամիավորվել է վերջին ամիսներին և գաղտնի պահել իրենց հարաբերությունները:
Նշվում է նաև, որ Անդերսոնն ու Փիթերսը ռոմանտիկ հարաբերություններ են ունեցել ավելի քան 30 տարի առաջ:
Այս ամուսնությունը երկուսի համար էլ հինգերորդն է: