ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Եվրոպայում ռեկորդային մակարդակի է հասել դարասկզբից ի վեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա հաստատել է, որ մի քանի շաբաթ անց կմեկնարկեն ամենախոշոր «Defender 2020» զորավարժությունները՝ Եվրոպայում ամերիկյան զինվորականների մասնակցությամբ:
Ակնկալվում է, որ Միացյալ Նահանգներից կժամանեն 20 հազար զինծառայողներ:
«Սառը պատերազմից հետո ԱՄՆ-ը հիմնավորված կրճատում էր իր ռազմական ներկայությունը Եվրոպայում: Իսկ հիմա Եվրոպայում, ավելի քան երբևէ, ամերիկյան զինվորներ և սպառազինություն կա»,- նշել է Սթոլթենբերգը:
Միևնույն ժամանակ, Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը չի հստակեցրել ներկայումս եվրոպական երկրների տարածքում գտնվող ամերիկյան զինվորականների թիվը: