Նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը դուրս է գրվել կառավարության Instagram-ի օգտահաշվից: Դա նկատել են Telegram հեռուստաալիքների հեղինակները՝ գրում է lenta.ru-ն։
Հիշեցնենք, որ Մեդվեդևը կառավարության հետ միասին հրաժարական է տվել հունվարի 15-ին: Նոր վարչապետ է նշանակվել Դաշնային հարկային ծառայության նախկին ղեկավար Միխայիլ Միշուստինը: Մեդվեդևն էլ իր հերթին ստացավ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը: