Հաստատ փոխզիջումներ լինելու են, վաղը երևի Ազգային ժողովում կառավարության ղեկավարի մակարդակով հարցին պատասխան կտրվի: Այս մասին ֆերմերների, անասնաբույծների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Նա նշեց, որ իրավասու չէ ասել, թե ինչպես է հարցը լուծվելու, կառավարության ղեկավարը կամ կառավարությունից կոմպետենտ մեկը կպատասխանի այդ հարցին: