Ահաբեկիչների կողմից Սիրիայի Հալեպ քաղաքի երկու բնակելի թաղամասերի հրթիռակոծության հետևանքով 3 մարդ է զոհվել՝ հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությանը:
«Երկու կին և մեկ երեխա զոհվել են, երեք մարդ էլ վիրավորվել է ահաբեկիչների կողմից Հալեպում Խալյաբ ալ-Ջադիդ և Զախրա թաղամասերի հրթիռակոծության հետևանքով»,- գրում է գործակալությունը: