Լուրեր
ԱԺ-ում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային վերջին զարգացումները

Հունվարի 21-ին Միքայել Մելքումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը եւ տարածաշրջանային վերջին զարգացումները:

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը տեղեկացրել է, որ Իրանում կատարվող իրադարձություններին Հայաստանն ուշադրությամբ հետեւել է: Փոխնախարարը նշել է, որ այդ օրերին նախարարությունն ու դեսպանատներն աշխատել են շուրջօրյա` հասկանալով, որ ցանկացած իրարանցում լուրջ հետեւանքներ կարող է ունենալ նաեւ մեր երկրի համար:

Շավարշ Քոչարյանը պատասխանել է պատգամավորներին հետաքրքրող հարցերի,  որից հետո քննարկումը շարունակվել է դռնփակ ձեւաչափով:

  • Դիտումներ՝ *