Wednesday, 24 04 2024
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»

Սխալ օրինագիծ է. 1500-2000 մարդու մասով համակարգը սխալ տեղեկություն կտա, ու նրանք, լինելով Հայաստանում, կհանվեն հաշվառումից

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի՝ 3 տարի Հայաստանի Հանրապետությունում փաստացի չբնակված անձը կհամարվի հաշվառումից դուրս եկած։ «Հիմա, եթե անձը փաստացի 3 տարի չի բնակվել ՀՀ-ում, այսինքն՝ 3 տարվա մեջ ամեն տարվա կտրվածքով կեսից ավելին այստեղ չի ապրել (184 օր և ավելի), նա կհամարվի հաշվառումից դուրս եկած»,- առաջարկում է պատգամավորը։

Ճիշտ է, օրինագիծը ավելի շատ հայրենադարձությանն է վերաբերում, Հայաստան մշտական բնակության վերադարձողներին տրվող արտոնություններին, սակայն հարցը ուշագրավ է նաև ընտրությունների տեսանկյունից։

Նշենք, որ այս հարցը նախորդ իշխանության ժամանակ, հատկապես նախընտրական ժամանակահատվածներում, ամենաքննարկվածներից էր, երբ խոսք էր գնում ընտրացուցակները մաքրելու մասին։ Արդյունքում ընտրացուցակներում մնում էին մարդիկ, ովքեր Հայաստանում չեն բնակվում ինչպես վերջին երեք, այլև ավելի տարիներ։ Անձնագրային և վիզաների վարչությունն էլ պատճառաբանում էր, որ իրենք չեն կարող ցուցակներից հանել Հայաստանում չբնակվողներին, քանի որ ընտրացուցակները ձևավորվում են բացառապես բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա։

Դանիել Իոաննիսյանը, սակայն, անտրամաբանական է համարում նախագծի այս հատվածը, որը վերաբերում է հաշվառումից հանելուն։ Ընտրական բարեփոխումների ժամանակահատվածում Հայաստանում մշտական չբնակվողներին հաշվառումից հանելու հարցը քննարկել և ռիսկեր են հայտնաբերվել։ Արդյունքում հարցը հանվել է օրակարգից։

Իոաննիսյանն ասում է՝ եթե նման օրենք ընդունվի, ապա համակարգը չի կարող 100 տոկոս ճշգրտությամբ որոշել Հայաստանում վերջին 3 տարին չբնակվողներին։ Արդյունքում, 1000-1500 մարդու մասով սխալ տվյալներ կարող են հավաքագրվել, և մարդը, փաստացի բնակվելով Հայաստանում, հանվի հաշվառումից։ «Այստեղ խնդիր կա, ոչ ոք չի կարող միարժեք որոշել, թե ով է վերջին 3 տարին բացակայել Հայաստանից։ ԱԱԾ-ն չունի այդ հնարավորությունը, միարժեք սահմանային կառավարման էլեկտրոնային համակարգով տալու տվյալներ, թե ովքեր են 3 տարուց ավելի բացակայել Հայաստանից։ Մենք տարատեսակ հետազոտություններ ենք արել այս մասով և պարզվել է, որ ԱԱԾ-ն չի կարող 100 տոկոս ճիշտ տվյալներ տալ։ Շատ նրբություններ կան»,- ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ մարդ կա, օրինակ, համակարգի ներդրումից առաջ կարող է դուրս եկած լինի ՀՀ-ից և 10 տարուց ավելի Հայաստանում չէ, բայց համակարգում նրա մասին տեղեկություն չկա, որ երկրից բացակայում է։ Ըստ մեր զրուցակցի՝ կարող են լինել դեպքեր, երբ քաղաքացին Հայաստանից բացակայի իր ՀՀ անձնագրով և վերադառնա այլ երկրի, ասենք՝ ՌԴ անձնագրով, որտեղ անունը այլ է, օրինակ՝ Սասունը Սերգեյ է գրված, և ոչ մի կերպ հնարավոր չի լինի անձին նույնացնել և ասել, որ տվյալ երկքաղաքացին Հայաստանում է։ «Ենթադրենք կինը Հայաստանում իր հայրական ազգանունով է հաշվառված, իսկ ՌԴ-ում ամուսնանալով՝ վերցնում է իր ամուսնու ազգանունը։ ՀՀ անձնագրով նա կարող է դուրս գալ Հայաստանից, իսկ ՌԴ անձնագրով հետ վերադառնալ, և համակարգը ոչ մի դեպքում չի հասկանա, որ այդ քաղաքացին հետ է եկել երկիր։ Հիմա ինչ, այդ կնոջը հաշվառումից հանելո՞ւ են։ Էլի տարբերակ, ենթադրենք՝ մարդը 2009-ին դուրս է եկել «Զվարթնոց» օդանավակայանով, իսկ 2010-ին հետ է վերադարձել «Տաշիրով», որտեղ այդ ժամանակ չկար «Բայազետ» համակարգը։ Հիմա ԱԱԾ տվյալներով ստացվում է, որ այդ մարդը երկրում չէ, քանի որ դուրս գալը ֆիքսվել է, իսկ ներս գալը՝ ոչ։ Իսկ այդ մարդը երկրում է։ Մեր հաշվարկներով՝ միջինում խոսքը մի քանի հազար մարդու մասին է։ Մոտ 2000 մարդու մասին միարժեք տվյալներ ԱԱԾ սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգը սխալ է տալու։ Ընտրական ռեֆորմի շրջանակներում մենք հետազոտություն ենք արել ԿԸՀ-ի, ԱԱԾ-ի, ոստիկանության հետ միասին և հասկացել ենք, որ 1500-2000 մարդու մասով համակարգը կասի, որ նրանք երկրում չեն, բայց նրանք իրականում երկրում են լինելու»,- ընդգծեց Իոաննիսյանը՝ հավելելով, որ կոմպետենտության խնդիր կա այս մասով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում