Saturday, 20 04 2024
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը

Երբ Վանեցյանը որոշեց ուժեղացնել իր անվտանգությունը, տեղի ունեցավ Կուտոյանի առեղծվածային մահը

Անցած շաբաթ Պարույր Սևակի փողոցի իր բնակարանում հայտնաբերվեց ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին։ Քննչական կոմիտեի կողմից անցկացված քննության արդյունքում ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական գործ է հարուցվել։

Հանրությունն ինքնասպանության վարկածին մեծ վերապահումով մոտեցավ, որովհետև Գեորգի Կուտոյանը հասարակ չինովնիկ չէր, այլ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարն էր, որը լուրջ մասշտաբների, մեծ քանակությամբ գաղտնի տեղեկատվության է տիրապետել։ Նրա մահվան ու նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ նման հանգամանքներում ինքնասպանության դեպքի միջև կապ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ․ «Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր, ՌԴ կառավարությունում 2000-2003 թթ. Հայաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը պատասխանեց․ «Նախ՝ ես ուզում եմ ցավակցել Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին։ Անձամբ չեմ ճանաչել, բայց երևույթն ինքնին շատ ցավալի է։

Հեղափոխությունից հետո ես իմ հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել եմ առեղծվածային ևս մեկ մահվան հետ կապված։ Եթե հիշում եք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և հստակ պայմանավորվեցին գազի գնի հետ կապված գործողությունների հետ։ Ռուսական կողմը հայտարարեց, որ սահմանի վրա գազի գինը սահմանվել է 150 դոլար։ Դրանից հետո վարչապետին կից ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրություններ կատարեր, և այդ արդյունքներից ելնելով՝ պետք է գային գազի գնի վերջնական համաձայնության։ Այդ ժամանակ առեղծվածային մահով մահացավ շատ կարևոր մի անձ՝ Նիկոլայ Գաբրիելյանը, որը հայտնի էր Գազի Կոլյա անվամբ։ Այդ ժամանակ ԱԱԾ տնօրենը Արթուր Վանեցյանն էր, և չեմ կարծում, որ նա այդ տեղեկություններին չի տիրապետում։ Որքան գիտեմ՝ Վանեցյանին պաշտոնից ազատելուն հետևեց Հայկ Հարությունյանի ինքնասպանությունը, և որքան գիտեմ՝ մի քանի օր առաջ Վանեցյանը հայտարարեց, որ իր անվտանգությանը սպառնալիք կա և ուժեղացրեց իր անվտանգությունը, որին հաջորդեց Գևորգ Կուտոյանի առեղծվածային մահը։

Ես համաձայն չեմ ո՛չ իշխանական թևի որոշ հայտարարություններին, որ սա անցյալի արձագանք է, ո՛չ էլ նախկին իշխանավորների կողմից հնչեցրած կարծիքներին, թե սա մթնոլորտը սևի ու սպիտակի բաժանելու հետևանք է։ Երկու դիրքորոշումներն էլ պրիմիտիվ են»։

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում