Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, անդրադառնալով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, ասաց. «Դա չավելացրեց «Բարգավաճ Հայաստան»-ի ընտրազանգվածը»:
Նա հարց բարձրացրեց՝ ի՞նչ ուղերձ եք դուք տալիս ձեր ընտրազանգվածին՝ դեմ քվեարկելով քրեական ենթամշակույթի քրեականացման օրինագծին. «Սա առաջին դեպքը չէ, երբ դուք դեմ եք խոսում ռեֆորմներին»:
Մանրամասները՝ տեսանյութում: