Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը նշեց, որ ՀՀ-ն արյան պաշարների խնդիր ունի:
«Աշխարհում արդեն 62 երկիր անցել է ամբողջովին անվարձահատույց դոնորության, իսկ մեր երկրում հիվանդները հիմնականում հույսը դնում են իրենց բարեկամների վրա, հետո՝ վճարովի դոնորների, հազվադեպ՝ անվարձահատույց դոնորների վրա»,- ընդգծեց նա:
Պատգամավորը նշեց, որ արյան հանձնումը 5 անգամ նվազեցնում է ինֆարկտի և ինսուլտի ռիսկը արյուն հանձնող մարդկանց մոտ:
Մանրամասները՝ տեսանյութում: