Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սթափվե՛ք. Մկան ծակ փնտրող օլիգարխները կազմավորում են նախկին բանդաները. Բաբաջանյան

Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց. «Ինչպես հեղափոխությունից անմիջապես հետո, այնպես էլ այսօր՝ հեղափոխությունից շուրջ երկու տարի անց, մենք լրջագույն խնդիրներ ունենք պետության ու հասարակության կենսագործունեության համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներում՝ իրավապահ մարմիններում ու դատական համակարգում: Միայն մղձավանջային երազում կարելի կլիներ պատկերացնել, որ հեղափոխությունից հետո Հայաստանի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած անձը դառնալու է ռուսահայ օլիգարխներից մեկի անվտանգության ծառայության պետը, իսկ Ազգային Անվտանգության ծառայության ղեկավարը պաշտոնը թողնելուց հետո ամեն օր հանդես է գալու իշխանությանն ուղղված շանտաժներով և սպառնալիքներով: Այս ամենի հետևանքով այսօր երկրում կրկին գլուխ է բարձրացնում հանցավորությունը, և դրա հետևանքն է այն իրողությունը, որ հեղափոխությունից հետո վախվորած օլիգարխները այսօր սկսել են վերանվաճել  իրենց դիրքերն ու ազդեցությունը, իսկ հեղափոխությունից հետո ճողոպրած մականունավոր նախկին քրեականներն ու ավտարիտետները վերադարձել և լծվել են իրենց բանդաները վերակազմակերպելու գործին:

Դրան գումարվում է նաև անցյալի մնացուկ դատական համակարգի խայտառակ պատկերը։ Իսկ երկրում գոյություն ունեցող սահմանադրական ճգնաժամը և այն հաղթահարելու իշխանության անկարողությունը, այդ ուղղությամբ ձեռնարկված անհեռանկար ու անօգուտ քայլերը ավելի ամբողջական են դարձնում պետության ներքին կայունությանն ու անվտանգությանը սպառնացող պատկերը: Ընդհուպ մինչև 2017թ․ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքների վավերացմամբ պետության զավթումը վավերացրած Սահմանադրական դատարանի այսպես կոչված անդամները շարունակում են դիրքավորված մնալ հատուկ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, նրանց կամակատար հանցագործ կամակատար, թալանչի պաշտոնյաների պաշտպանության համար փորված խրամատում։ Մամուլում ՍԴ առանձին անդամների վերաբերյալ անհանգստացնող հրապարակումներ կան, որոնք ոչ միայն սասանում են ՍԴ հեղինակությունը, այլև էապես հարվածում են մեր պետության ինքնիշխանությանն ու անվտանգությանը։ Ստեղծված իրավիճակի պատճառով օլիգարխները, որոնք հեղափոխությունից հետո մկան ծակ էին փնտրում հիմա վերստանձնում են իրենց դիրքերը ու կազմավորում են նախկին բանդաները, որովհետև խոսքից բացի ուրիշ բան չի եղել, երկու տարվա մեջ թալանչի ոչ մի օլիգարխի և նախկին պաշտոնյայի դեմ օրինական ուժի մեջ մտած ոչ մի դատավճիռ չկա։

Ես ձեզ կանգ առնելու կոչ չեմ անի, հակառակը ես իշխանությանը, այս խորհրդարանին, մեզ բոլորիս ավելի հետևողական և արագ գործելու կոչ եմ անում։ Բոլորիս սթափվելու կոչ եմ անում։  Այս խայտառակ ու ներքին անվտանգության տեսանկյունից սպառնալից իրավիճակը հնարավոր է հաղթահարել միայն վճռական քայլերով, բացառապես հատու միջոցներով: Վեթինգ, անցումային արդարադատություն, իրական բարեփոխումներ դատական համակարգում, պետության բռնազավթման վերաբերյալ իրավաքաղաքական գնահատական․․․ սա գործողությունների ոչ ամբողջական, բայց անհրաժեշտ քայլերի համախումբն  է․․․Այսօր էլ ուշ չէ: Հակառակ դեպքում արդեն ոչ հեռավոր ապագայում մենք ստիպված ենք լինելու արձանագրել, որ ամեն օրվա հետ տանուլ ենք տալիս ու կորցնում ենք վաղվա ու ապագայի նկատմամբ հույսը»։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում