Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
Անդրադառնալով քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են որոշակի պատճառահետևանքային կապեր, որոնք իրենց մեջ պարունակում են կոռուպցիոն ռիսկեր. «Այն ընկերությունները, որոնք գույք են փոխանցել համայնքին, ստացել են նաև որոշակի թույլտվություններ քաղաքապետարանից»:
«Մենք ստիպված ենք ևս մի քանի տարի միասին աշխատել, և միմյանց դաստիարակելու այս մթնոլորտը լավագույն տարբերակը չէ: Այս խորհրդարանը ոչնչով չի տարբերվում»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ ի պատասխան իր հարցերի՝ քաղաքապետն ասել է, որ հարցերի պատասխանն ստանալու համար դիմի ստեղծված հանձնաժողովին. «Հիմա ես ումի՞ց ստանամ իմ հարցերի պատասխանը»:
Մանրամասները՝ տեսանյութում: